https://arm.sputniknews.ru/20230529/emn-apsvosanq-e-hajtnum-vor-vrastann-ughigh-aviachverter-e-sksel-rusastani-het-despan-60365464.html
ԵՄ–ն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանն ուղիղ ավիաչվերթեր է սկսել Ռուսաստանի հետ. դեսպան
ԵՄ–ն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանն ուղիղ ավիաչվերթեր է սկսել Ռուսաստանի հետ. դեսպան
Sputnik Արմենիա
Վրացական կողմը հետևում է, որ չօգտագործվեն հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ինքնաթիռները։ 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T23:48+0400
2023-05-29T23:48+0400
2023-05-29T23:48+0400
եվրամիություն
չվերթ
վլադիմիր պուտին
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/2227/72/22277237_0:132:2387:1475_1920x0_80_0_0_6248cef84a18a4964e00d5e3ebec58fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Եվրամիությունն ափսոսանք է հայտնում Վրաստանի մայրաքաղաքի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի վերսկսման կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկիի խոսքերը։ Նա հայտարարել է, որ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել ԵՄ դիրքորոշումը հարցի առնչությամբ։Դեսպանի խոսքով՝ փոխվարչապետից փաստարկներ են հնչել, որ Վրաստանի կառավարությունը հետևում է, որպեսզի նշված ուղղությամբ չօգտագործվեն հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ինքնաթիռները:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի համար վիզային ռեժիմը և նույն օրը հանել է 2019 թվականին ռուսական ավիաընկերությունների համար դեպի Ռուսաստան ուղիղ չվերթերի արգելքը:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2227/72/22277237_124:0:2264:1605_1920x0_80_0_0_73fbddab2aa9bd63a8fb56d51ea31023.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, չվերթ, վլադիմիր պուտին, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, դեսպան
եվրամիություն, չվերթ, վլադիմիր պուտին, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, դեսպան
ԵՄ–ն ափսոսանք է հայտնում, որ Վրաստանն ուղիղ ավիաչվերթեր է սկսել Ռուսաստանի հետ. դեսպան
Վրացական կողմը հետևում է, որ չօգտագործվեն հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ինքնաթիռները։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Եվրամիությունն ափսոսանք է հայտնում Վրաստանի մայրաքաղաքի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի վերսկսման կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկիի խոսքերը։ Նա հայտարարել է, որ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել ԵՄ դիրքորոշումը հարցի առնչությամբ։
«Մենք շատ անկեղծ և բաց զրույց ունեցանք փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության մասին։ Ինձ հանձնարարվել է Եվրամիության դիրքորոշումը հասցնել վրացական իշխանություններին։ ԵՄ դիրքորոշումը համաձայնեցվել է Բրյուսելում 27 անդամ պետությունների մայրաքաղաքների հետ։ Ինձ ուղեկցում էին Թբիլիսիում ներկայացված ԵՄ անդամ երկրների բոլոր դեսպանները։ Մենք փոխվարչապետին փոխանցել ենք, որ ցավում ենք Ռուսաստանի հետ ուղիղ չվերթեր ընդունելու` վրացական կառավարության որոշման համար»,- լրագրողներին ասել է Գերչինսկին։
Դեսպանի խոսքով՝ փոխվարչապետից փաստարկներ են հնչել, որ Վրաստանի կառավարությունը հետևում է, որպեսզի նշված ուղղությամբ չօգտագործվեն հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ինքնաթիռները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի համար վիզային ռեժիմը և նույն օրը հանել է 2019 թվականին ռուսական ավիաընկերությունների համար դեպի Ռուսաստան ուղիղ չվերթերի արգելքը: