https://arm.sputniknews.ru/20230529/dranq-katarvel-en-qaghtekhnvolvogy-hhi-arjev-drvats-turqakan-nakhapajmanneri-masin-60334522.html
Դրանք կատարվել են․ քաղտեխնոլոգը՝ ՀՀ–ի առջև դրված թուրքական նախապայմանների մասին
Դրանք կատարվել են․ քաղտեխնոլոգը՝ ՀՀ–ի առջև դրված թուրքական նախապայմանների մասին
Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյանը վստահեցրեց՝ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները միշտ պայմանավորելու է հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանի դիրքորոշմամբ։ 29.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-29T15:11+0400
2023-05-29T15:11+0400
2023-05-29T15:14+0400
հայաստան
թուրքիա
վիգեն հակոբյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60317480_0:0:1600:901_1920x0_80_0_0_005d63c2739a92e2b34470e902bd5892.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանն ըստ էության կատարել է Թուրքիայի ներկայացրած նախապայմանները, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրին, Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից հրաժարվելուն, Հայոց ցեղասպանությանը։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին կլինեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո։Թուրքիայում երեկ կայացել է նախագահական ընտրությունների 2–րդ փուլը։ Վերջնական արդյունքները դեռ հայտնի չէն, բայց նախնական տվյալներով` քվեաթերթիկների 99% մշակման արդյունքում Ռեջեփ Էրդողանը ստացել է ընտրողների 52.1% ձայները, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն` 47.9%–ը։Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին«Կարծում եմ` Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն ինչ կանխատեսելի է այն առումով, որ Թուրքիան միշտ էլ նախապայմաններ է դրել, որոնցից գլխավորն այն է, որ Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ պաշտոնական Երևանի դիրքորոշմամբ։ Այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց Արցախից, լվաց ձեռքերը և հանձնեց այն Ադրբեջանին, իհարկե, այդ նախապայմանը կատարվել է։ Կարծում եմ` մի քանի նախապայման էլ կա՝ Ցեղասպանության, Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից հրաժարվելու հետ կապված։ Այդ նախապայմանները, ըստ էության, կատարվել են, և նման հանգամանքներում ֆորմալ առումով Թուրքիան որևէ օբյեկտիվ պատճառ չունի, որպեսզի Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքը չփոխի»,- նշեց քաղտեխնոլոգը։Նա վստահ է՝ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները միշտ պայմանավորելու է հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանի դիրքորոշմամբ։Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կկարողանա կարգավորել հարաբերություններն այդ երկրի հետ։
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60317480_0:0:1424:1067_1920x0_80_0_0_2e8da230e06d4f87c34e1a4749cdedba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, վիգեն հակոբյան, ադրբեջան
հայաստան, թուրքիա, վիգեն հակոբյան, ադրբեջան
Դրանք կատարվել են․ քաղտեխնոլոգը՝ ՀՀ–ի առջև դրված թուրքական նախապայմանների մասին
15:11 29.05.2023 (Թարմացված է: 15:14 29.05.2023) Վիգեն Հակոբյանը վստահեցրեց՝ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները միշտ պայմանավորելու է հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանի դիրքորոշմամբ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանն ըստ էության կատարել է Թուրքիայի ներկայացրած նախապայմանները, որոնք վերաբերել են ԼՂ հիմնախնդրին, Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից հրաժարվելուն, Հայոց ցեղասպանությանը։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին կլինեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց հետո։
Թուրքիայում երեկ կայացել է նախագահական ընտրությունների 2–րդ փուլը։ Վերջնական արդյունքները դեռ հայտնի չէն, բայց նախնական տվյալներով` քվեաթերթիկների 99% մշակման արդյունքում Ռեջեփ Էրդողանը ստացել է ընտրողների 52.1% ձայները, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն` 47.9%–ը։
«Կարծում եմ` Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն ինչ կանխատեսելի է այն առումով, որ Թուրքիան միշտ էլ նախապայմաններ է դրել, որոնցից գլխավորն այն է, որ Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ պաշտոնական Երևանի դիրքորոշմամբ։ Այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց Արցախից, լվաց ձեռքերը և հանձնեց այն Ադրբեջանին, իհարկե, այդ նախապայմանը կատարվել է։ Կարծում եմ` մի քանի նախապայման էլ կա՝ Ցեղասպանության, Թուրքիայի նկատմամբ տարածքային նկրտումներից հրաժարվելու հետ կապված։ Այդ նախապայմանները, ըստ էության, կատարվել են, և նման հանգամանքներում ֆորմալ առումով Թուրքիան որևէ օբյեկտիվ պատճառ չունի, որպեսզի Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքը չփոխի»,- նշեց քաղտեխնոլոգը։
Նա վստահ է՝ Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները միշտ պայմանավորելու է հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանի դիրքորոշմամբ։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հույս է հայտնել, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը կկարողանա կարգավորել հարաբերություններն այդ երկրի հետ։