00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

700 տոննա թունաքիմիկատը չեն մաքսազերծում. ի՞նչ կապ ունի խնդրի հետ Փաշինյանի օգնականը

© Sputnik / Aram NersesyanՊահեստ. արխիվային լուսանկար
Պահեստ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2023
Բաժանորդագրվել
նոր պահանջը տնտեսվարողների համար որևէ կերպ կանխատեսելի չի եղել, քանի որ ապրանքը պատվիրելուց մինչև Հայաստան հասնելը շուրջ կես տարի է տևում։
Հայաստանյան 12 ընկերություն թունաքիմիկատ են ներմուծել Հայաստան ու չեն կարողանում այն մաքսազերծել։ Ավելի քան 700 տոննա թունաքիմիկատը մնացել է մաքսային պահեստում, այն դեպքում, երբ գյուղացիական տնտեսություններն ունեն դրա կարիքը։ Այս ահազանգը Sputnik Արմենիայի հետ զրույցում հնչեցրեց գործարար Հարություն Մնացականյանը։
Նրա խոսքով` ներկրողները նախապես տեղյակ չեն եղել, որ ոլորտում օրենսդրական որոշ փոփոխություներ են կատարվել, ու բեռը Հայաստան հասնելուց հետո կանգնել են փաստի առաջ։
«Թունաքիմիկատները գալիս, հասնում են Հայաստան ու չեն մաքսազերծվում։ Որոշ տնտեսվարողներից նույնիսկ մաքսազերծման գումարի մեծ մասը վերցնում են, բայց չեն մաքսազերծում։ Տնտեսվարող կա` 80 տոկոս մաքսազերծման գումար են վերցրել, հետո ասել են` օրենքի հետ կապված խնդիր կա, ու այդպես արհեստականորեն ձգձգում են մինչև հիմա»,– պատմեց Մնացականյանը։
Գործարարի մեկնաբանմամբ` 2022թ–ի նոյեմբերի 28-ին ՍԱՏՄ ղեկավարը հրաման է ստորագրել, որի համաձայն`ներկրման փաստաթղթերում պետք է նշված լինի արտադրող երկիրը, և դա այն դեպքում, երբ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում պահանջվում է նշել միայն գրանցող երկիրը։
Կարևոր է իմանալ. ի՞նչ անել թունաքիմիկատներից չթունավորվելու համար
Բացի այդ, գործարարի խոսքով, այս նոր պահանջը տնտեսվարողների համար որևէ կերպ կանխատեսելի չի եղել, քանի որ ապրանքը պատվիրելուց մինչև Հայաստան հասնելը շուրջ կես տարի է տևում։
Ներկրողների դիմում–բողոքներին ի պատասխան պատկան կառույցներում հայտնել են, որ ստեղծված խնդրի լուծման նպատակով նախատեսում են հանդես գալ օրենսդրական նոր նախաձեռնությամբ։
«Ասացին, որ կառավարությունից արդեն ուղարկել են ԱԺ, ԱԺ–ն պիտի քննարկի, ու ոչինչ չեն արել։ Շուտով ԱԺ–ն կգնա արձակուրդ։ Ինչ–որ մեկը երևի խոչընդոտում է այդ նախագծի ընդունումը։ Ինչքան հնարավոր է` ձգձգում են»,– ասում է Հարություն Մնացականյանը։
Sputnik Արմենիայի հարցին` ո՞ւմ է ձեռնտու այդ ձգձգումը, գործարարը պատասխանեց.
«Ես կասկածներ ունեմ, շատերը ենթադրություն ունեն, որ դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Ինքն է թունաքիմիկատի (պարարտանյութի) գործ արել ժամանակին։ Հիմա դե յուրե, իբր, գործ չի անում։ Բոլորը խոսում են, որ իր ակտիվ միջնորդությամբ է սա տեղի ունենում»։
Ներկրողների հաշվարկներով` Հայաստան բերված նոր խմբաքանակը գրեթե 3 անգամ ավելի էժան է վաճառվելու, քան այն, ինչ այսօր առկա է Հայաստանի շուկայում։ Ուստի չեն բացառում, որ հենց դա է պատճառը, որ իրենց ապրանքը շարունակում է մնալ մաքսային պահեստում։
Բացի տնտեսվարողների կրած ֆինանսական կորուստներից, ստեղծված իրավիճակը նաև լուրջ խնդիրներ կարող է ստեղծել հենց պետության համար։
Հարություն Մնացականյանը զգուշացնում է, որ թունաքիմիկատների պիտանելության ժամկետը լրանալուց հետո, դրանք պետության համար ավելի լուրջ խնդիր են դառնալու, քանի որ մեր երկում չկա քիմիկատներն ուտիլիզացնելու կամ վերամշակելու որևէ հնարավորություն։
Իսկ հնարավոր վտանգի մասին խոսելիս Մնացականյանը հիշեցնում է Բեյրութի նավահանգստում 2020 թվականին տեղի ունեցած պայթյունը, որը 280 մարդու մահվան էր հանգեցրել։ Պայթյունի պատճառ էր դարձել 2750 տոննա ամոնիակային սելիտրան, որը մաքսային ծառայություններն առգրավել էին 2014 թվականին և պահում էին պահեստում։
Պետական տարբեր կառուցներում գործարարներին տարբեր խորհուրդներ են տալիս։ Առաջարկում են, օրինակ,դատարան դիմել։ Բայց գործարարները դա ժամանակի անիմաստ վատնում են համարում` հաշվի առնելով դատական գործընթացների երկարատև լինելը։
Մեկ այլ տեղ ասում են, որ մի անգամ ներկրողներին արդեն ընդառաջել են ու այլևս չեն պատրաստվում նույնն անել։
Հայաստան թունաքիմիկատներ ներմուծելու պահանջները կխստացվեն. ՍԱՏՄ
Թունաքիմիկատների ներկրման խնդրի առաջ կանգնած ներկրողների անունից հանդես եկող Հարություն Մնացականյանը պետական մարմիններին հակընդդեմ առաջարկ է ներկայացնում. եթե դրա մաքսազերծումն անհնար է, Հայաստան հասած թունաքիմիկատն անվճար բաժանել գյուղացիներին, որպեսզի գոնե իր նպատակին ծառայի, պետության համար էլ պատուհաս չդառնա։
Լրահոս
0