https://arm.sputniknews.ru/20230528/merzhel-tshnamanqy-ev-zvoracnel-azgajin-miabanutjuny-katvoghikvosy-ugherdz-e-hghel-tvoni-aritvov-60266348.html
Մերժել թշնամանքը և զորացնել ազգային միաբանությունը. կաթողիկոսը ուղերձ է հղել տոնի առիթով
Մերժել թշնամանքը և զորացնել ազգային միաբանությունը. կաթողիկոսը ուղերձ է հղել տոնի առիթով
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղել... 28.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-28T10:16+0400
2023-05-28T10:16+0400
2023-05-28T11:06+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
անկախության օր
սարդարապատ
հայաստանի առաջին հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1c/60267155_0:118:1400:906_1920x0_80_0_0_2cb9f45905ec9e7f7153c7f4670adc15.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղել աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հանրապետության տոնի առիթով, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական դիվանից։Գարեգին Երկրորդը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։«Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ տարածքների ապահովությանը, Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, այլև ներազգային զարգացումները խորը մտահոգություններ են ստեղծել հայրենական անդաստանում, ողջ հայության կյանքում։ Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին, ծավալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը»,–ասված է կաթողիկոսի ուղերձում։«Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անխաթար խաղաղությունն ու արժանապատիվ մեր կյանքը»,–ասել է նա։Վեհափառն իր աղոթքն է հղում Բարձրյալին, որ օգնական լինի մեզ՝ հաղթահարելու մեր առջև ծառացած փորձությունները և հաստատելու բարօր ու լուսավոր գալիքը ազգի ու հայրենիքի։Ավելի ուշ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների անմար հիշատակին:Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակ է զետեղել հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար:Հիշեցնենք, որ 1918թ.–ին, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ կենաց ու մահու կռիվ մղել թուրքական մեծաքանակ զորքի դեմ և հաղթանակ տանել` դրանով ապացուցելով իր գոյության իրավունքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ.–ի մայիս 26–ին, իսկ 2 օր անց` մայիսի 28–ին, հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։
սարդարապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1c/60267155_82:0:1326:933_1920x0_80_0_0_e35fe4f095b7e6492661f24d682bb7d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, անկախության օր, սարդարապատ, հայաստանի առաջին հանրապետություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, անկախության օր, սարդարապատ, հայաստանի առաջին հանրապետություն
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղել աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հանրապետության տոնի առիթով,
հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական դիվանից։
Գարեգին Երկրորդը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։
«Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ տարածքների ապահովությանը, Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, այլև ներազգային զարգացումները խորը մտահոգություններ են ստեղծել հայրենական անդաստանում, ողջ հայության կյանքում։ Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին, ծավալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը»,–ասված է կաթողիկոսի ուղերձում։
Անկախության վերահաստատման և Առաջին հանրապետության հռչակման հիշատակը տոնելով` Վեհափառն առաջարկում է ոգեշնչվել և գոտեպնդվելերանելի մեր հայրերի ազատատենչ ոգով ու սխրագործություններով, մերժել և հեռացնել մեր կյանքից թշնամանքը, ատելությունն ու հակառակությունները և զորացնել ազգային մեր միաբանությունը։
«Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անխաթար խաղաղությունն ու արժանապատիվ մեր կյանքը»,–ասել է նա։
Վեհափառն իր աղոթքն է հղում Բարձրյալին, որ օգնական լինի մեզ՝ հաղթահարելու մեր առջև ծառացած փորձությունները և հաստատելու բարօր ու լուսավոր գալիքը ազգի ու հայրենիքի։
Ավելի ուշ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների անմար հիշատակին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակ է զետեղել հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար:
Հիշեցնենք, որ 1918թ.–ին, ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ կենաց ու մահու կռիվ մղել թուրքական մեծաքանակ զորքի դեմ և հաղթանակ տանել` դրանով ապացուցելով իր գոյության իրավունքը։ Սարդարապատի ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թ.–ի մայիս 26–ին, իսկ 2 օր անց` մայիսի 28–ին, հռչակվեց Հայաստանի 1–ին Հանրապետությունը։