00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանափոխության պահանջով նոր ժողովրդական շարժում է ձևավորվել. ի՞նչ նպատակներ են դրել

© Sputnik / Aram NersesyanՀանրահավաք Երևանում
Հանրահավաք Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
Հանրահավաք Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շարժման անդամների թվում են քաղաքագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ և այլք։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, մեկնարկել է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել շարժման նախաձեռնող խումբը։ Նշվում է, որ շարժումը վերկուսակցական է, ներգրավված են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ, ՏՏ մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Հիմա նախաձեռնող խմբում են 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը, ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, քաղաքագետներ Արթուր Խաչիկյանը, Երվանդ Բոզոյանը, Նիդեռլանդներում ՀՀ նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, պատգամավոր Անդրանիկ Թևանյան, իրավաբան Հովհաննես Խուդոյանը և այլոք։
Շարժման նպատակը սահմանված է որպես լայն կոնսոլիդացիա Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանության համար` գործող վարչախմբի հեռացման միջոցով։ Շարժումը նաև հռչակագիր է ընդունել։
Դրանում, մասնավորապես, նշվում է, որ 2018 թ.-ի իշխանափոխությունը չի ապահովել մեր ժողովրդի արդարացի ձգտումները՝ կառուցելու ապահով, անվտանգ, ավելի ժողովրդավարական և օրենքի գերակայության վրա հիմնված պետություն։
«Հակառակը, «թավշյա հեղափոխության» հետևանքով ստացել ենք պատերազմ, բազմահազար զոհեր, հիասթափություն, խաբված ու պառակտված հասարակություն: Դրվել են Արցախի հարցում աղետալի զարգացումների հիմքերը: 1991-2018թթ. արատավոր երևույթները ոչ միայն չեն վերացել, այլև քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դարձել է պոպուլիզմի զոհ»,– նշված է փաստաթղթում։
Դատաիրավական համակարգը դարձել է բոլոր ընդդիմախոսների դեմ կիրառելու դագանակ: Կոռուպցիայի, իշխանության ու բիզնեսի սերտաճման դեմ խոստացված պայքարը տապալվել է: Հանրապետության բնակչության 40%-ից ավելին հայտնվել է աղքատության շեմին։ Ստվերային գումարների շրջանառությունն ավելացել է: Հայաստանը դարձել է թմրաբիզնեսի միջազգային շրջանառության մասնակից:
Թշնամին Հայաստանի տարածքում է, Արցախն ամբողջական ոչնչացման շեմին է, Բաքվի բանտերում շարունակում են մնալ գերիներ։
«Իշխանությունը դավադրաբար Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, պատրաստ է զիջել ՀՀ տարածքից հատվածներ: Իրենց այս դիրքորոշմամբ նրանք ամբողջությամբ հայտնվել են իրավաքաղաքական ոչ լեգիտիմության տիրույթում»,– նշվում է հռչակագրում։
Նախաձեռնող խմբի անդամները վստահ են` Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերը անքակտելի են: Մեկի զոհաբերման գնով մյուսի գոյության ապահովման թեզը ոչ միայն անբարոյական է, այլև կեղծ ու վտանգավոր:
Այս շարժումը նախաձեռնելով` նպատակ ունեն երկրում ձևավորել համազգային միասնություն՝ «գործող իշխանության մահաբեր ձեռքը բռնելու, թույլ չտալու Արցախի ոչնչացումը, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումը»:
Իշխանազրկումից հետո ձևավորված կառավարությունը պետք է ոչ ուշ, քան 1 տարում կազմակերպի խորհրդարանի արտահերթ ընտրություն:
«Նորանշանակ վարչապետը պետք է հրապարակավ հայտարարի, որ չի առաջադրվելու որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքով իր վարչապետության ժամանակահատվածում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությանը: Նրա գլխավոր խնդիրը պետք է լինի մեր երկրի անվտանգային միջավայրի ապահովումը և ազատ, արդար, թափանցիկ ընտրության կազմակերպումը»,– շեշտվում է հռչակագրում։
Շարժման անդամները կոչ են անում մի կողմ դնել կուսակցական, խմբային շահերն ու ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին։
Ընդգծվում է, որ շարժումը բաց է անդամագրման ու համահունչ նպատակներ հետապնդող անհատների, կազմակերպությունների հետ գործակցության համար:
Լրահոս
0