00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս չդառնալ սոցցանցային խարդախության զոհ, կամ ձրի պանիրը միայն թակարդում է լինում

© Sputnik / Aram NersesyanՍոցցանցային հայտարարություն
Սոցցանցային հայտարարություն - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
Սոցցանցային հայտարարություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մասնագետները հորդորում են չվստահել սոցցանցերում առկա տեղեկությանը, հատկապես եթե դա վերաբերում է կասկածելի մրցույթների, շահումների և ակնհայտ օգուտ պարունակող հայտարարությունների։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Հայաստանում էլեկտրոնային խարդախության դեպքերն օրեցօր աճում են։ Երբեմն մարդիկ առանց գիտակցելու իրենց անձնական տվյալները տրամադրում են անծանոթներին` չկասկածելով անգամ, որ խարդախության զոհ են դարձել։ Խնդրի վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է ինչպես մեդիափորձագետների, այլապես էլ հոգեբանի հետ հասկանալու համար, թե ինչպես են խարդախները թիրախավորում մարդկանց և ինչպես չհայտնվել զոհի կարգավիճակում։

Սոցցանցերին որևէ հարցում վստահել չի կարելի

Վերջերս սոցցանցային տիրույթում շատացել են խարդախության դեպքերը, որոնք իրականացվում են տարբեր բրենդների կեղծ էջերից։ Օրինակ` սուպերմարկետներից մեկի անունով կեղծ էջ էր բացվել, որտեղ նշված էր, որ բոլոր նրանք, որոնք մեկնաբանություն գրեն ու հաղթող ճանաչվեն, կստանան սննդի փաթեթ` առաքմամբ։ Բացի մեկնաբանություն գրելուց, օգտատերերից պահանջվում էր հատուկ ծրագիր ներբեռնել, այնտեղ լրացնել անձնական տվյալները, այդ թվում տան հասցե, բանկային քարտի համար և ընդգրկվել հավանական «մրցանակակիրների շարքում»։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, որը պարբերաբար անդրադառնում է սոցցանցերի միջոցով կատարվող խարդախություններին, այդ թվում, նշված դեպքին, շեշտում է, որ մարդիկ պետք է դադարեն ամեն կարդացածի հավատալ, հատկապես եթե դա վերաբերում է տարատեսակ շահումներին։
«Շատերը չեն զգում, որ խաբեության զոհ են դարձել, քանի որ քարտի վրա գումար չունեն, կամ պարբերաբար այնքան քիչ գումարներ են քարտից հանվում, որ մարդը չի նկատում։ Մարդիկ կան, որ առհասարակ գլխի չեն ընկնում, որ քարտի փողերն անհետացել են, որովհետև իրենք իրենց տվյալները լրացրել են ինչ-որ անհասկանալի տեղում»,–ասում է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` անգամ երբ ինքը խաբեությունը փաստող «սքրինշոթ» է տեղադրում իր էջում, գտնվում են մարդիկ, որոնք հարցնում են կեղծ մրցույթին մասնակցելու պահանջները։
«Այսինքն` կան մարդիկ, որ նույնիսկ իմ արձագանքից հետո չեն հասկանում, որ կեղծիքի հետ գործ ունեն։ Մեր հասարակության մի հատված լուրջ խնդիրներ ունի` կապված ֆինանսական և համակարգչային գրագիտության հետ»,– ասաց Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանն էլ կարծում է, որ խարդախությունները շատացել են, քանի որ մարդկանց համար հեռախոսը դարձել է ամենավստահելի սարքը։ Ժամանակի սղության պատճառով մարդիկ ինֆորմացիան հիմնականում ստանում են հեռախոսով, օրվա մեծ մասն անցկացնում են հեռախոսի հետ։
«Այդքան էլ արդար չէ ակնկալել, որ բոլոր մարդիկ պետք է մեդիագրագետ լինեն»,–ասաց Պապյանը։
Խարդախությամբ զբաղվողները աստիճանաբար կատարելագործվում են։ Մեդիափորձագետների խնդիրն է մարդկանց բացատրել, որ ինտերնետում անվճար ոչինչ չկա։
«Ձրի պանիրը միայն թակարդում է։ Եթե մարդիկ այս տրամաբանությամբ շարժվեն, ցանկացած տեղեկատվության կմոտենան քննադատաբար և կգնան սկզբնաղբյուր` տեղեկությունը ճշտելու»,–ասաց նա։
Մասնագետը մարդկանց ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ օրիգինալ կայքը ոչ մի դեպքում ֆեյսբուքյան էջը չէ։ Նա հիշեցրեց, որ վերջերս խարդախություն էր կատարվել ֆեյսբուքյան վերիֆիկացված էջով։ Ուստի պետք է հետևություն անել, որ սոցցանցերին որևէ հարցում վստահել չի կարելի։
Երբ ընկերությունը տեղեկանում է իր բրենդի անունից խարդախության դեպքերի մասին, առնվազն մի քանի անգամ, տարբեր հարթակներով պետք է իրազեկի քաղաքացիներին, որ կատարվողն իր բրենդի հետ կապ չունի։
Նա ընդգծեց, որ պետք է կոչ անել ընկերություններին, որպեսզի իրենց խաղարկություններն ու ակցիաները սոցհարթակներում չիրականացնեն, այլ բրենդի կայքում։
Մեդիափորձագետները վստահ են, որ չնայած հանրային իրազեկման տարբեր ծրագրեր են իրականացվում, արդյունավետությունն այդքան էլ մեծ չէ։ Հակառակ դեպքում կամայական կեղծ մրցույթների հրապարակման մեկնաբանություններում հազարավոր մարդիկ չէին արձագանքի։
Նոր հեռախոսային խաբեություն` զանգում են բանկի համարից. մեդիափորձագետը զգուշացնում է

Խարդախներին պետք է հարցախեղդ անել

Ինֆորմացիայի քիչ լինելը և դյուրահավատությունը այն սոցիալական և հոգեբանական հանգամանքներն են, որոնք բարձրացնում են մարդու զոհ դառնալու հավանականությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հ. գ. թ., դոցենտ Գայանե Խաչիկյանը։
«Պետք է չամաչել և հստակ, ստուգիչ, ինֆորմացիայի ստուգմանն ուղղված հարցեր տալ։ Որքան շատ հարցեր տրվեն խարդախություն իրականացնող անձին, այնքան նա կարող է խճճվել ու հակասական ինֆորմացիա տալ։ Սա արդեն պետք է մարդու ուշադրությունը գրավի և սևեռի փաստերի վրա»,–ասաց Խաչիկյանը:
Նրա խոսքով` կան որոշակի հոգեբանական գծեր, որոնք հեշտացնում են զոհ դառնալու հավանականությունը, անկախ նրանից, թե խարդախությունը սոցցանցային հարթակում է իրականացվում, թե առերես։ Դրանք են`
• անծանոթների հանդեպ դյուրահավատությունը. երբ մարդը կարող է անծանոթի գերգայթակղիչ առաջարկին վստահել։
• ստացված ինֆորմացիային ոչ քննադատաբար մոտեցումը։
Հոգեբանն ընդգծում է, որ խարդախները միշտ անում են այնպիսի գերշահավետ առաջարկները, որոնք անմիջապես ուշադրություն են գրավում։ Մարդուն թվում է, որ ոչ մի բան չներդնելով` կարող է մեծ օգուտ ստանալ։
Իհարկե 100 տոկոսով հնարավոր չէ խուսափել խարդախությանը զոհ դառնալուց, որովհետև միշտ էլ կգտնվեն մտածված ու ճկուն մեխանիզմներ։
Խաչիկյանի խոսքով` մեծ նշանակություն ունի նաև մարդու ապրած փորձը։ Մեկ անգամ նմանատիպ իրավիճակում հայտնվող մարդն արդեն փորձ է ձեռք բերում և իջեցնում կրկնակի զոհ դառնալու հավանականությունը։

Ինչու խարդախության զոհ դարձած անձինք չեն դիմում ոստիկանություն

Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ոստիկանություն 2022 թվականին արձանագրված էլեկտրոնային խարդախության դեպքերի մասին տեղեկություն ստանալու համար։
Պարզվում է, որ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործության 1232 դեպք, որից 697-ը էլեկտրոնային խարդախության դեպքերն են։
Միևնույն ժամանակ ոստիկանությունից հայտնեցին, որ սուպերմարկետներից մեկի ֆեյսբուքյան կեղծ էջով խարդախություն կատարելու վերաբերյալ ոստիկանությունում հաղորդումներ չեն ստացվել։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մարդիկ կա՛մ չեն գիտակցում, որ խարդախության զոհ են դարձել, կա՛մ չեն ցանկանում դատական քաշքշուկների մեջ ներգրավվել, կա՛մ ուղղակի չեն վստահում, որ գործը կբացահայտվի։
Արգելք կա, պատասխանատվություն` ոչ. շահումով խաղերի նոր կանոնները խախտողներն անպատիժ կմնա՞ն
Լրահոս
0