https://arm.sputniknews.ru/20230528/erdvoghann-ir-yntrateghamasi-mvot-khaghaliqner-ev-gumar-e-bazhanel-60293143.html
Էրդողանն իր ընտրատեղամասի մոտ խաղալիքներ և գումար է բաժանել
Էրդողանն իր ընտրատեղամասի մոտ խաղալիքներ և գումար է բաժանել
Sputnik Արմենիա
Գրանցվել են նաև դիտորդների վրա հարձակումների դեպքեր, ընտրացուցակներում նաև տարիներ առաջ մահացած մարդկանց տվյալներ են հայտնվել։ 28.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-28T19:29+0400
2023-05-28T19:29+0400
2023-05-28T19:33+0400
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
ընտրություններ
ընտրակաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59664386_0:0:1600:901_1920x0_80_0_0_af30b0eaa85de1812ced51a14363b5f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ընտրատեղամասի մոտ խաղալիքներ և գումար է բաժանել։ Տեղեկությունը հայտնում է Ալ Ջազիրա հեռուստաալիքը:Հեռուստաալիքը հրապարակել է քեմալիստ ակտիվիստ Բուրչու Ուղուրի թվիթը։ Նա տեսանյութ է հրապարակել, որում Էրդողանը Ստամբուլի Սկյուտարի շրջանի դպրոցներից մեկում քվեարկում է։«Էրդողանը խաղալիքներ և փող է բաժանում, այդ թվում՝ երեխաներին»,– տեսանյութի նկարագրությունում գրել է Ուղուրը:Պարբերականը նշում է, որ դիտորդների վրա հարձակումների մի քանի դեպքեր են գրանցվել։ Իր հերթին թուրքական BirGun թերթը գրել է ընտրողներից մեկի բողոքի մասին։ Նա հայտարարել է, որ 8 տարի առաջ մահացած իր մայրը հայտնվել է Ստամբուլի թաղամասերից մեկի ընտրացուցակներում։Խախտումներ են գրանցվել նաև երկրի հարավում՝ երկրաշարժից տուժած շրջաններում։ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Յազլիջա գյուղում դիտորդների վրա հարձակման դեպք է գրանցվել այն բանից հետո, երբ նրանք փորձել են կանխել քվեախցիկներում կուտակումները:Նշենք, որ այսօր Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների 2–րդ փուկը։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանը ստացել էր քվեների 49,52%–ը, նրա մրցակիցը` ընդդիմադիր Քըլըչդարօղլուն` 44,88%։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59664386_93:0:1478:1039_1920x0_80_0_0_99492153e05c591c9e23e2527f6ff0c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ, ընտրակաշառք
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ընտրություններ, ընտրակաշառք
Էրդողանն իր ընտրատեղամասի մոտ խաղալիքներ և գումար է բաժանել
19:29 28.05.2023 (Թարմացված է: 19:33 28.05.2023) Գրանցվել են նաև դիտորդների վրա հարձակումների դեպքեր, ընտրացուցակներում նաև տարիներ առաջ մահացած մարդկանց տվյալներ են հայտնվել։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ընտրատեղամասի մոտ խաղալիքներ և գումար է բաժանել։ Տեղեկությունը հայտնում է Ալ Ջազիրա հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը հրապարակել է քեմալիստ ակտիվիստ Բուրչու Ուղուրի թվիթը։ Նա տեսանյութ է հրապարակել, որում Էրդողանը Ստամբուլի Սկյուտարի շրջանի դպրոցներից մեկում քվեարկում է։
«Էրդողանը խաղալիքներ և փող է բաժանում, այդ թվում՝ երեխաներին»,– տեսանյութի նկարագրությունում գրել է Ուղուրը:
Պարբերականը նշում է, որ դիտորդների վրա հարձակումների մի քանի դեպքեր են գրանցվել։ Իր հերթին թուրքական BirGun թերթը գրել է ընտրողներից մեկի բողոքի մասին։ Նա հայտարարել է, որ 8 տարի առաջ մահացած իր մայրը հայտնվել է Ստամբուլի թաղամասերից մեկի ընտրացուցակներում։
Խախտումներ են գրանցվել նաև երկրի հարավում՝ երկրաշարժից տուժած շրջաններում։ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Յազլիջա գյուղում դիտորդների վրա հարձակման դեպք է գրանցվել այն բանից հետո, երբ նրանք փորձել են կանխել քվեախցիկներում կուտակումները:
Նշենք, որ այսօր Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների 2–րդ փուկը։
Նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանը ստացել էր քվեների 49,52%–ը, նրա մրցակիցը` ընդդիմադիր Քըլըչդարօղլուն` 44,88%։