00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:13
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Տիգրան Հակոբյան
«Շողակաթում» և պետք է լինեն այնպիսի հաղորդումներ, որոնց համար պետությունը ֆինանսավորում է․ Տիգրան Հակոբյան
19:56
3 ր
Մարտին Գալստյան
Դոլարի ցածր փոխարժեքը ռիսկի գործոն է մեր արտահանողների համար. Մարտին Գալստյան
19:59
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն հնարավոր է` խուսափի դեֆոլտից. Բայդենն ու Հանրապետականները փոխզիջման են գնացել

© Photo : Public domain Вид на Капитолий
 Вид на Капитолий - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2023
Բաժանորդագրվել
Նախնական պայմանավորվածությունը թույլ կտա ավելացնել պետական պարտքը, որն արդեն գերազանցել է 31,4 տրիլիոն դոլարը:
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Սպիտակ տունը և ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը վերջապես կարողացել են համաձայնության գալ պետական պարտքի առավելագույն շեմի բարձրացման շուրջ և այդպիսով, հավանաբար, կանխել դեֆոլտը, որը ցնցումներ էր բերելու ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ համաշխարհային տնտեսության համար: Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել էր, որ առանց այս գործարքի վճարումների համար երկրի փողերը կավարտվեն արդեն հունիսի 5-ին: ԱՄՆ-ը պետք է պարտք վերցնի կառավարությանը ֆինանսավորելու համար, քանի որ նրանք ավելի շատ են ծախսում, քան հավաքում են` հարկերի տեսքով:
Մայիսի 27-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթի նախնական պայմանավորվածությունը թույլ կտա ավելացնել պետական պարտքը, որն արդեն գերազանցել է 31,4 տրիլիոն դոլարը:
«Որոշ ժամանակ առաջ ես հեռախոսով խոսել եմ նախագահի հետ։ Այն բանից հետո, երբ նա ժամանակ վատնեց և ամիսներ շարունակ հրաժարվեց բանակցել, մենք եկանք սկզբունքային համաձայնության, որին արժանի է ամերիկյան ժողովուրդը», - գրել է Մաքքարթին Twitter-ում։
Նշվում է նաև, որ գործարքի համար հաղթանակը տոնելը դեռ վաղ է, քանի որ այն դեռ դժվար ճանապարհ պետք է անցնի ԱՄՆ Կոնգրեսում վերջնական հավանություն ստանալու համար: Գործարքը երկու տարով կսառեցնի պարտքի շեմը գերազանցելուց բխող պատասխանատվությունը։
Բայդենն իր հայտարարության մեջ գործարքն անվանել է կարևոր քայլ։ Ըստ նրա` համաձայնագիրը փոխզիջում է, ինչը նշանակում է, որ ոչ բոլորն են ստանում այն, ինչ ուզում են։ Դա ղեկավարության պատասխանատվությունն է։
Նշենք, որ Ներկայացուցիչների պալատը վերահսկող հանրապետականները պնդում են, որ պետք են ծախսերի կտրուկ կրճատումներ և այլ պայմաններ, ներառյալ ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների համար որոշ նպաստների նոր պահանջներ:
Reuters-ի աղբյուրների հաղորդմամբ՝ բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են 2023 թվականին սահմանափակել պաշտպանության հետ չկապված ծախսերը ևս մեկ տարով և 2025 թվականին դրանք ավելացնել 1 տոկոսով:
Հավելենք, որ Բայդենն ամիսներ շարունակ հրաժարվում էր բանակցություններ վարել Մաքքարթիի հետ ծախսերի կրճատման վերաբերյալ՝ պահանջելով, որ օրենսդիրները նախ ընդունեն պարտքի առավելագույն շեմի բարձրացումը` առանց նախապայմանների, այնուհետև առաջարկ ներկայացնեն 2024 թվականի բյուջեի վերաբերյալ: Բայդենի և Մաքքարթիի միջև երկկողմ բանակցությունները սկսվել են մայիսի 16-ին:
Հանրապետականները ձգտում են կրճատել կրթության և սոցիալական ծրագրերի ծախսերը՝ պարտքի սահմանաչափի բարձրացման դիմաց: Նրանք հայտարարել էին, որ չեն բարձրացնի պետական պարտքի շեմը, եթե կառավարությունն առաջիկա տարիներին չկրճատի ծախսերը: Դեմոկրատները դրան ի պատասխան առաջարկել էին որոշ հարկատեսակներ բարձրացնել։
Վերջին անգամ ԱՄՆ-ն դեֆոլտին այդքան մոտ էր եղել 2011 թվականին, երբ նախագահ էր դեմոկրատ Բարակ Օբաման, իսկ Սենատն ու Պալատը վերահսկում էին հանրապետականները: Այժմ Սենատը դեմոկրատների վերահսկողության տակ է։
Լրահոս
0