https://arm.sputniknews.ru/20230527/vtari-entarkvats-4-patani-ymbishin-arjun-e-anhrazhesht-nranq-tsajrahegh-tsanr-vitshakum-en-60264368.html
Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են
Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են
Sputnik Արմենիա
Արյունը կարող է լինել ցանկացած խմբի և ռեզուսի։ 27.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-27T21:17+0400
2023-05-27T21:17+0400
2023-05-27T21:22+0400
ըմբիշ
արյուն
յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
գառնի
արտաշատ
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/68/22246864_0:0:3073:1728_1920x0_80_0_0_7dde9794b24bd69910c369d27c5a954d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արտաշատ-Գառնի ճանապարհին վթարի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ։ Տեղեկությունը հայտնում է Wrestling-Armenia ֆեյսբուքյան էջը, որը համարվում է ըմբշամարտի հավաքականի պաշտոնական էջ։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։Վթարի հետևանքով կա 1 զոհ և 7 տուժած։ Տուժածներից 4-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։Կից նաև նշված է, թե ինչ է անհրաժեշտ դրա համար՝ լինել չափահաս՝ 18 տարեկանը լրացած, իգական սեռի ներկայացուցիչների պարագայում` առնվազն 52 կգ քաշով, իսկ արական սեռի դեպքում՝ 62 կգ։Հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները կանանց համար 125-180գրամ/լիտրն է, իսկ տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր, արյուն հանձնող անձը նաև պետք է երբեք դեղնախտ տարած չլինի և ներկա պահին լիովին առողջ լինի։Արյուն հանձնելու համար անհրաժեշտ է մայիսի 28-ին ժամը 9:30 լինել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։
գառնի
արտաշատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/68/22246864_0:0:2731:2048_1920x0_80_0_0_74c33b7354c11cab535e27dc042c6dc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, արյուն, յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, գառնի, արտաշատ
ըմբիշ, արյուն, յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, գառնի, արտաշատ
Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են
21:17 27.05.2023 (Թարմացված է: 21:22 27.05.2023) Արյունը կարող է լինել ցանկացած խմբի և ռեզուսի։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Արտաշատ-Գառնի ճանապարհին վթարի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ։ Տեղեկությունը հայտնում է
Wrestling-Armenia ֆեյսբուքյան էջը, որը համարվում է ըմբշամարտի հավաքականի պաշտոնական էջ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ այսօր բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։Վթարի հետևանքով կա 1 զոհ և 7 տուժած։ Տուժածներից 4-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։
Վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։
«Սիրելի ըմբիշներ, էջի հարգելի հետևորդներ, մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 4 պատանի ըմբիշ այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ունեն բոլորիս օգնության կարիքը: Անհրաժեշտ է ցանկացած խմբի և ռեզուսի արյուն»,- ասված է հաղորդագրությունում:
Կից նաև նշված է, թե ինչ է անհրաժեշտ դրա համար՝ լինել չափահաս՝ 18 տարեկանը լրացած, իգական սեռի ներկայացուցիչների պարագայում` առնվազն 52 կգ քաշով, իսկ արական սեռի դեպքում՝ 62 կգ։
Հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները կանանց համար 125-180գրամ/լիտրն է, իսկ տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր, արյուն հանձնող անձը նաև պետք է երբեք դեղնախտ տարած չլինի և ներկա պահին լիովին առողջ լինի։
Արյուն հանձնելու համար անհրաժեշտ է մայիսի 28-ին ժամը 9:30 լինել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (Ծերեթելիի մանկական հիվանդանոց):
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ
քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։