https://arm.sputniknews.ru/20230527/varvordneri-organizmum-alkvohvol-chi-eghel-qk-n-marzikneri-masnakcutjamb-vtari-masin-60252657.html
Վարորդների օրգանիզմում ալկոհոլ չի եղել․ ՔԿ-ն՝ մարզիկների մասնակցությամբ վթարի մասին
Վարորդների օրգանիզմում ալկոհոլ չի եղել․ ՔԿ-ն՝ մարզիկների մասնակցությամբ վթարի մասին
Sputnik Արմենիա
Դեպքի առթիվ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ 27.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-27T15:30+0400
2023-05-27T15:30+0400
2023-05-27T15:48+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
կոտայք
ըմբիշ
մարզիկ
զոհ
քրեական գործ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1b/60251417_0:370:960:910_1920x0_80_0_0_c9333cde309a837f727799efe33e7762.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։Պարզվել է նաև, որ «Volkswagen ID 4» ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի 42-ամյա բնակիչ է, իսկ «Վազ 2106»-ինը Վերին Արտաշատ բնակավայրի 38-ամյա բնակիչ էր։Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառովՀիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1b/60251417_0:215:960:935_1920x0_80_0_0_5fff611a8c7adf7b4bc886071729591c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, կոտայք, ըմբիշ, մարզիկ, զոհ, քրեական գործ, հհ քննչական կոմիտե
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, կոտայք, ըմբիշ, մարզիկ, զոհ, քրեական գործ, հհ քննչական կոմիտե
Վարորդների օրգանիզմում ալկոհոլ չի եղել․ ՔԿ-ն՝ մարզիկների մասնակցությամբ վթարի մասին
15:30 27.05.2023 (Թարմացված է: 15:48 27.05.2023) Դեպքի առթիվ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Արտաշատ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը
«Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ
բախվել են «Վազ 2106» և «Volkswagen ID 4» մեքենաները: «Վազ 2106»–ով Արտաշատից Գառնի էին մեկնում պատանի ըմբշամարտիկներն ու մարզիչները` մրցումների մասնակցելու։
«Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը երեխաներ են, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։ Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով»,- նշել է Աբրահամյանը։
Պարզվել է նաև, որ «Volkswagen ID 4» ավտոմեքենայի վարորդը Գառնի գյուղի 42-ամյա բնակիչ է, իսկ «Վազ 2106»-ինը Վերին Արտաշատ բնակավայրի 38-ամյա բնակիչ էր։
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։