00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճանաչել ոչ միայն Հայաստանը. SFVB ամսագիրը հոդված է գրել Գլենդելի հայկական թանգարանի մասին

© Photo : Facebook / Armenian American Museum Հայ-ամերիկյան թանգարանի կառուցում Գլենդելում
Հայ-ամերիկյան թանգարանի կառուցում Գլենդելում - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Հայ-ամերիկյան թանգարանի կառուցում Գլենդելում
Բաժանորդագրվել
Թանգարանի դոնորներից շատերի համար նախագծին մասնակցելը անձնական բնույթ է կրել։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ամերիկյան «San Fernando Valley Business Journal»–ը ծավալուն հոդված է նվիրել Գլենդելի հայկական թանգարանին, որն այցելուների առջև իր դռները կբացի 2025 թվականին։ Պարբերականը պատմում է նախագծի խոշոր դոնորների և նպատակների մասին։
Նախագծի հեղինակները հույս ունեն, որ այն կդառնա Լոս Անջելեսի այցեքարտը, «կենդանի պատմության» տուն կլինի հայկական սփյուռքի և տեղի այլ համայնքների համար, որոնք այստեղ կկարողանան պատմել նաև իրենց մշակույթի մասին:
Ըստ լրատվամիջոցի` Գլենդելում հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի նախագիծն ի սկզբանե լայն աջակցություն է ստացել տեղի բնակիչների, պետական պաշտոնյաների և գործարար շրջանակների կողմից։
Նախագծին աջակցող ձեռնարկատերերից շատերի համար սա խիստ անձնական, «դասական ամերիկյան պատմություն» է:
«Իմ հաջողության շնորհիվ ես հասել եմ մի կետի, երբ ուզում եմ պարտքս վերադարձնել հասարակությանը։ Ինձ բախտ է վիճակվել ունենալ կին, որն այս հարցում համամիտ է ինձ հետ մեջ», - ասել է նախագծի խոշոր հովանավոր Քևին Քևոնյանը, որը Վալենսիայում տեղակայված «Armen Living» ընկերության (զբաղվում է կահույքի և տան համար նախատեսված ապրանքների արտադրությամբ) նախագահն է։
Քևոնյանների ընտանիքը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել թանգարանի կառուցման համար։ Քևոնյան ազգանունը կկրի թանգարանի տարածքում գտնվող հուշանվերների խանութներից մեկը։
Թանգարանի գործադիր տնօրեն Շանթ Սահակյանն էլ SFVB-ի հետ զրույցում ընդգծել է, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է ամբողջ համայնքը միավորվում հանուն մի նախագծի, որն առաջին հերթին կրթական գործառույթ ունի և միտված է մշակութային հարստացմանը: Նրա կարծիքով` թանգարանը նաև դրական ազդեցություն կունենա տեղի գործարար համայնքի վրա։
«Գործարար համայնքն առանցքային գործընկերներից մեկն է։ Հենց նրանք ակտիվացան և ոչ միայն ֆինանսական, այլև մեդիա աջակցություն ցուցաբերեցին»,- ասել է նա։
Ոչ միայն թղթի վրա. Գյումրին ու Գլենդելը կարող են ավելի սերտ համագործակցել
Ծրագրի զարգացման համար օգտակար է եղել տեղական ազդեցիկ ձեռնարկատերերի աջակցությունը։ Սակայն, բացի բիզնեսից, ակտիվ աջակցություն է ցուցաբերել նաև պետությունը` նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի, Օրենսդիր ժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանի և այն ժամանակվա Օրենսդիր ժողովի անդամ Ադրին Նազարյանի ջանքերի շնորհիվ:
Լոս Անջելեսի շրջանի կառավարությունը Քեթրին Բարգերի շնորհիվ հատկացրել է 1 միլիոն դոլար, իսկ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հասել է 950,000 ԱՄՆ դոլարի դաշնային ֆինանսավորման:
«Մնացածը ստացվել է դրամահավաքից և նվիրատվություններից։ Եվ մի բիզնեսը դռներ է բացում մյուսների համար»,- պատմել է Սահակյանը։
Թանգարանի կառուցման առաջին փուլը, որն ըստ էության ստորգետնյա հատվածն է լինելու, ավարտված է։ Այժմ սկսվել են մյուս աշխատանքները: Կառուցվելու է երկու հարկ և 50,820 քառակուսի ոտնաչափ թանգարանային տարածք: Գլխավոր կապալառուն «PNG Builders» ընկերությունն է Իրվինդեյլից, իսկ գլխավոր ճարտարապետը Գլենդելի «Alajajian Marcoosi Architects» ընկերությունն է:
Հաստատությունը կներառի մշտական և ժամանակավոր ցուցահանդեսների տարածքներ, ինչպես նաև արխիվային կենտրոն, մեծ դահլիճ և ցուցադրական խոհանոց:
Հայաստանի և հայերի մասին կրթական և տեղեկատվական նյութերի մեծ մասը կապված կլինի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հետ, բացի այդ, թանգարանը խոստանում է ամբողջական պատկերացում տալ Հայաստանի և հայերի մասին։

«Թանգարանային ցուցանմուշները պարտադիր չէ, որ նոր կամ անսովոր բան լինեն տեղի հայ ընտանիքների համար։ Սա ավելի շուտ հարթակ է մյուսների համար` տեղեկանալու Հայաստանի պատմության մասին, իսկ ժամանակավոր ցուցադրությունների միջոցով նաև այլ էթնիկ խմբերի համար սեփական պատմությունն ուսումնասիրելու հնարավորություն կլինի»,-գրում է պարբերականը։

Շանթ Սահակյանը վստահ է, որ թանգարանը կարող է նաև գրավիչ զբոսաշրջային ուղղություն դառնալ օտարերկրացիների համար։
Նրա խոսքով` օտարերկրացիներն անընդհատ գրում են, որ ավելի շատ բան իմանան թանգարանի մասին։ Սահակյանը հուսով է, որ թանգարանը նահանգի զբոսաշրջային ծրագրի պարտադիր մասը կդառնա։
Լրահոս
0