00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:28
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեղ գյուղի 50 ընտանիք Ադրբեջանի ԶՈւ–ի պատճառով զրկվել է հողատարածքներից․ Սյունիքի մարզպետ

Տեղի ցուցանակը - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Բաժանորդագրվել
Սյունիքի մարզպետարանը հաշվարկում է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով բնակիչներին պատճառված տնտեսական վնասը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած գործողությունների պատճառով մոտ 50 ընտանիք զրկվել է իր հողատարածքներից և չի կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ ներկա պահին տեղի իշխանությունները հաշվարկում են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով բնակիչներին պատճառված տնտեսական վնասը։
Ղուկասյանը վստահեցրեց՝ խոսքը ոչ միայն այն տարածքների մասին է, որտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն ներխուժել է, այլ նաև այն տարածքների, որտեղ տեղակայված են ՀՀ զինված ուժերը։ Երբ դիրքերի կահավորման աշխատանքներն ավարտվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հստակ արձանագրել գյուղատնտեսական վնասը, որպեսզի հետագայում հնարավոր լինի փոխհատուցել։

«Ընդհանուր առմամբ, հիմա 50 տնտեսվարող չեն կարողանում մոտենալ իրենց հողատարածքներին»,- ընդգծեց մարզպետը։

Նա շեշտեց, որ խնդիրը հիմնականում արդիական է Տեղ գյուղում։
Անդրադառնալով Սյունիքում առհասարակ տիրող իրավիճակին, նա ընդգծեց, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշ։ Չնայած այդ ամենին, տեղի բնակիչները չեն լքել իրենց տները և նման մտադրություն էլ չունեն։
Ադրբեջանական ԶՈւ–ն Սյունիքի գյուղերում ականներ է տեղադրում` կենդանիներ են սատկում. Թաթոյան
Ղուկասյանը նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո բնակչության թիվը չի փոխվել։ Անգամ որոշ դեպքերում, այն անձինք, որոնք մինչ այդ հեռացել էին հայրենի տարածքներից, վերադարձել են։ Միակ բացառությունը, ըստ մարզպետի, եղել է 2021 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ 2 օրով մարդիկ լքել էին իրենց տները, և դա նկատվել է դպրոցներում աշակերտների հաճախելիությամբ, սակայն շատ արագ նրանք վերադարձել են։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ բացեցին Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ` կիրառելով նաև ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։
Լրահոս
0