https://arm.sputniknews.ru/20230527/serbiaji-banaki-stvorabazhanumnery-teghakajvum-en-kvosvovvoji-het-varchakan-gtsi-mvot-60256206.html
Սերբիական բանակի ստորաբաժանումները տեղակայվում են Կոսովոյի հետ վարչական գծի մոտ
Սերբիական բանակի ստորաբաժանումները տեղակայվում են Կոսովոյի հետ վարչական գծի մոտ
Sputnik Արմենիա
Սերբիայի առաջնորդն ավելի վաղ հրամայել էր բանակը բերել առավելագույն մարտական պատրաստության վիճակի։ 27.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-27T18:07+0400
2023-05-27T18:07+0400
2023-05-27T18:11+0400
սերբիա
կոսովո
բանակ
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0c/58026108_0:97:3295:1950_1920x0_80_0_0_59f2ab230c6911c6571c83f289eb085b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Սերբիայի բանակի ստորաբաժանումները դիրքեր են զբաղեցնում Կոսովոյի և Մետոխիայի հետ վարչական բաժանման գծի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը:Սերբիայի նախագահը հայտարարել է, որ հեռանում է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնիցՄայիսի 27-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է սերբական բանակը բերել առավելագույն մարտական պատրաստության վիճակի՝ Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակի պատճառով: Պետության ղեկավարը նաև ՆԱՏՕ-ից պահանջել է «շտապ դադարեցնել սերբերի նկատմամբ բռնությունը» Կոսովոյում և Մետոխիայում: Վուչևիչը հեռուստաեթերում հաստատել է բանակը մարտունակության ամենաբարձր աստիճանի բերելու ու ուժերը դեպի Կոսովո և Մետոխիա տեղաշարժելու մասին։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ստորաբաժանումներն այդ դիրքերում կմնան նաև հետագայում:Կոսովոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել սերբերի դեմՀիշեցնենք, որ Սերբիայի Ազգային անվտանգության խորհուրդը մայիսի 27-ին հայտնել էր, որ երկրամասի հյուսիսում Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանության ուժային ակցիայի ժամանակ Կոսովոյում և Մետոխիայում ՆԱՏՕ-ի KFOR զորակազմը չի գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևով իր լիազորություններին համապատասխան:
սերբիա
կոսովո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0c/58026108_282:0:3011:2047_1920x0_80_0_0_e757d0c1cefb2c8886734ec4a263a71b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերբիա, կոսովո, բանակ, սահման
սերբիա, կոսովո, բանակ, սահման
Սերբիական բանակի ստորաբաժանումները տեղակայվում են Կոսովոյի հետ վարչական գծի մոտ
18:07 27.05.2023 (Թարմացված է: 18:11 27.05.2023) Սերբիայի առաջնորդն ավելի վաղ հրամայել էր բանակը բերել առավելագույն մարտական պատրաստության վիճակի։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Սերբիայի բանակի ստորաբաժանումները դիրքեր են զբաղեցնում Կոսովոյի և Մետոխիայի հետ վարչական բաժանման գծի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը:
Մայիսի 27-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամայել է սերբական բանակը բերել առավելագույն մարտական պատրաստության վիճակի՝ Կոսովոյում և Մետոխիայում տիրող իրավիճակի պատճառով: Պետության ղեկավարը նաև ՆԱՏՕ-ից պահանջել է «շտապ դադարեցնել սերբերի նկատմամբ բռնությունը» Կոսովոյում և Մետոխիայում: Վուչևիչը հեռուստաեթերում հաստատել է բանակը մարտունակության ամենաբարձր աստիճանի բերելու ու ուժերը դեպի Կոսովո և Մետոխիա տեղաշարժելու մասին։
«Տեղի է ունենում Սերբիայի բանակի ստորաբաժանումների տեղակայումը վարչական գծի ուղղությամբ, ակնկալում ենք, որ առաջիկա ժամերին նրանք կգրավեն իրենց դիրքերը։ Մենք չենք ուզում որևէ ռազմական խաղ խաղալ, սակայն Սերբիայի կարմիր գծերը հայտնի են»,-ասել է նախարարը, հայտնում է «Вечерне новости» պորտալը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ստորաբաժանումներն այդ դիրքերում կմնան նաև հետագայում:
Հիշեցնենք, որ Սերբիայի Ազգային անվտանգության խորհուրդը մայիսի 27-ին հայտնել էր, որ երկրամասի հյուսիսում Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանության ուժային ակցիայի ժամանակ Կոսովոյում և Մետոխիայում ՆԱՏՕ-ի KFOR զորակազմը չի գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևով իր լիազորություններին համապատասխան: