00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի համար ազդեցությունը Հվ. Կովկասում հեղինակության հարց է, ոչ թե անվտանգության. Սիլաև

© Sputnik / Aram NersesyanՆիկոլայ Սիլաև
Նիկոլայ Սիլաև - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Բաժանորդագրվել
Հարավային Կովկասում ռուսական ազդեցության կրճատումը ոչ միայն և ոչ այնքան երկրի հեղինակության հարցն է։ Մոսկվայի դիրքերի թուլացումը և Անկարայի ուժեղացումը արդեն Հյուսիսային Կովկասի անվտանգության հարցն է։
Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դիրքորոշումն այսօր Երևանում ներկայացրել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը:
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու
Հավաքական Արևմուտքը (ԱՄՆ-ն ու ԵՄ-ն) ներկայիս աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, պատկերավոր ասած, ցանկանում է վերմակն իր վրա քաշել նաև Հարավային Կովկասում, գլխավորել բանակցային գործընթացը, հետ մղել Ռուսաստանին։ Ընդ որում, ընտրվել է Երևանի ու Բաքվի միջև փոխհարաբերությունների կարգավորման այնպիսի սկզբունք, որը Մոսկվայի համար անընդունելի է։ Այս մասին Սիլաևն ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքը. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Փորձագետը կարծում է, որ ակնհայտ է Արևմուտքի ցանկությունը՝ ստիպել կողմերին արագ ինչ-որ բան ստորագրել՝ դրանով իսկ առավելագույնս թուլացնելով ռուսական մասնակցությունը, նրա ազդեցությունը կարգավորման գործընթացի վրա, կամ նույնիսկ Ռուսաստանին դուրս մղել կարգավորման գործընթացից: Սիլաևը վստահ է, որ Արևմուտքի նպատակը կարճաժամկետ արտաքին քաղաքական էֆեկտի հասնելն է՝ Ռուսաստանի հեղինակությանը մեծ հարվածի տեսքով։
Ռուսաստանին հնարավորինս հետ մղելու, բոլոր հնարավոր աշխարհաքաղաքական հարթակներից մեկուսացնելու իր ցանկությունը հավաքական Արևմուտքն արդեն չի էլ թաքցնում։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասին, այլև մնացած բոլոր տարածաշրջաններին, որոնց վրա տարածվում են Մոսկվայի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական շահերը։
Այլ հարց է, թե ինչպես է այդ գործընթացներին վերաբերվում հենց Ռուսաստանը։
Այստեղ, Սիլաևի խոսքով, հարկավոր է մի կարևոր վերապահում անել. և՛ ԱՄՆ-ում, և՛ ԵՄ-ում համոզված են, որ ռուսական արտաքին քաղաքականության գլխավոր, եթե ոչ միակ շարժիչ ուժը հենց Ռուսաստանի հեղինակության նկատառումներն են։ Ուստի ռուսական ուղղությամբ արտաքին քաղաքականության նկատմամբ նրանց մոտեցումը երկար ժամանակ այդ հեղինակությանը ուժեղ հարված հասցնելն էր։
Հայաստան–Արևմուտք հարաբերություններում ՌԴ–ին դուրս մղելու օրակարգ պարզապես չկա․ Փաշինյան
Իրոք, շատերը, և ոչ միայն Արևմուտքում, այլև հենց Ռուսաստանում, կարծում են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար Կրեմլի և Սմոլենսկի հրապարակի կողմից իրականացվող անվտանգության մեծ քաղաքականության կարևորագույն բաղադրիչը միջազգային ասպարեզում հեղինակությունն է, սակայն ինքը՝ Սիլաևը, վստահ է, որ նման մոտեցման էությունը սխալ է։
«Պետք է հասկանալ, որ հեղինակության հարցն ու անվտանգության հարցը լիովին այլ բաներ են։ Ներկայում մենք տեսնում ենք սցենարի կամ նույնիսկ հնարավոր սցենարներից մեկի իրականացումը, որի դեպքում ամեն ինչ արվելու է, որպեսզի Ռուսաստանի մասնակցությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում հնարավորինս կրճատվի։ Դա թե՛ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալն է, թե՛ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի փակումը, թե՛ 102-րդ ռուսական ռազմակայանի հեռացումը երկրից։ Դա իսկապես ուժեղ հարված կլինի Ռուսաստանի հեղինակությանը, բայց ամենևին էլ հարված չի լինի ռուսական անվտանգությանը։ Այս բաները պետք է տարբերակել»,-ասել է նա։
Այստեղ փորձագետի հետ կարելի է վիճել։ Հենց թեկուզ այն առումով, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազումը ենթադրում է կորուստներ ոչ միայն հեղինակության կատեգորիայից։ Չէ՞ որ, ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Իսկ տվյալ դեպքում ռուսական ազդեցության կրճատումը ենթադրում է առաջին հերթին թուրքականի ազդեցության ուժեղացում։
Հաղորդակցվող անոթների նման է՝ մեկ ուժեղ տերության ազդեցության կրճատումը, անշուշտ, կփոխհատուցվի մյուսի ուժեղացմամբ: Եվ այս դեպքում խոսքն արդեն ոչ այնքան հեղինակության, որքան Ռուսաստանի անվտանգության մասին է։ Չէ՞ որ որքան էլ բարեկամական լինեն Մոսկվայի հարաբերությունները Անկարայի հետ, պետք է հիշել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի սակավաթիվ իսկապես ուժեղ բանակներից մեկն ունի՝ կոփված Մերձավոր Արևելքի մարտերում։
Արևմուտքին պետք է Կովկասն առանց ՌԴ–ի. Սերգեյ Մարկեդոնովը՝ բանակցությունների մասին
Հարկ է նշել նաև ուկրաինական ռազմադաշտում ներկայում տիրող իրավիճակը։ Չէ՞ որ Ռուսաստանը ստիպված էր այնտեղ հատուկ ռազմական գործողություն իրականացնել առաջին հերթին այն պատճառով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը մտադիր էին հարմարավետ տեղավորվել բառացիորեն նրա տան շեմին: Եվ թող հիմա ինչ-որ մեկը հերքի, որ Թուրքիան, որը պատրաստ է հարմարավետ տեղավորվել Հարավային Կովկասում, անվտանգության սպառնալիք չէ Ռուսաստանի համար։
Լրահոս
0