https://arm.sputniknews.ru/20230527/mijdirqajin-tshanaparhin-hajtnabervel-e-tikunqajin-matakararman-avtvomeqenan-hh-pn-60243593.html
Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան. ՀՀ ՊՆ
Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան. ՀՀ ՊՆ
Sputnik Արմենիա
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք: 27.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-27T11:37+0400
2023-05-27T11:37+0400
2023-05-27T11:51+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
ավտոմեքենա
զինծառայող
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
դիրքեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/1b/60243896_0:196:720:601_1920x0_80_0_0_466606c181263e11669a2c7430d6090d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ՀՀ ՊՆ–ն գիշերը հայտնել էր, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա նաև Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն էին տարածել, որ ձերբակալել են երկու հայ զինվորականի: Ընդ որում, ադրբեջանական կողմը հայտարարում է «դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի» մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր դիվերսիոն ներթափանցման մասին լուրերը:Նշվում է, որ հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:ՊՆ–ից հավելում են, որ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք:Ադրբեջանցին սպանել է ԶՊՄԿ–ի պահնորդին և նրա հեռախոսով տեսաուղերձ նկարահանել. մանրամասներ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/1b/60243896_0:210:720:750_1920x0_80_0_0_6f138a46e5a9146bc7a03fd10b4c66db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ պաշտպանության նախարարություն (պն), ավտոմեքենա, զինծառայող, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դիրքեր
հհ պաշտպանության նախարարություն (պն), ավտոմեքենա, զինծառայող, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, դիրքեր
Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան. ՀՀ ՊՆ
11:37 27.05.2023 (Թարմացված է: 11:51 27.05.2023) Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ՊՆ–ն գիշերը հայտնել էր, որ մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ
կապն ընդհատվել է։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, ապա նաև Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն էին տարածել, որ ձերբակալել են երկու հայ զինվորականի: Ընդ որում, ադրբեջանական կողմը հայտարարում է «դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի» մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը
հերքել էր դիվերսիոն ներթափանցման մասին լուրերը:
«Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին»,–ասվում է ՊՆ այսօրվա հայտարարության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:
ՊՆ–ից հավելում են, որ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք: