00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրան Պողոսյանը տեսաուղերձ է հղել․ ինչ է հայտնում նա 1 տ կոկաինի գործի վերաբերյալ

© Sputnik / Aram NersesyanՄիհրան Պողոսյան
Միհրան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2023
Բաժանորդագրվել
Պողոսյանը հայտարարում է, որ պատկան մարմինները կարող են իր տեսաուղերձում ասվածն ընդունել որպես հաղորդում։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ընդհատակից տեսաուղերձ է հղել, որում անդրադառնում է իր կողմից «Մրգենի» կազմակերպության միջոցով Հայաստան ներմուծված բանանի խմբաքանակում 1 տոննա կոկաին հայտնաբերելուն։
Նշենք, որ ավելի վաղ Միհրան Պողոսյանը հայտարարել էր, որ իր պահեստում առկա թմրանյութի մասին անձամբ է հայտնել ՀՀ ԱԱԾ տնօրենին, և որ լուրն իր համար շոկային է եղել:
Նա նաև ասում է, որ «Մրգենիի» և դրա աշխատակիցների համար անհայտ է, թե ինչպես է թմրանյութը հայտնվել պատվիրված բանանի կոնտեյների մեջ, ապա նաև կազմակերպության պահեստում։
Գործարարը նշում է, որ աշխատակիցները թողել են այդ տարօրինակ փաթեթները, չեն տարել պահեստ, շարունակել են դատարկել բանանները։ Նա սկզբում անհանգստացել է հարազատների և աշխատակիցների համար ու որոշել է ոչնչացնել այդ զանգվածները, բայց հետո մտափոխվել է։ Հենց այդ ժամանակ էլ զանգել է ԱԱԾ-ի տնօրենին։

«Կազմակերպության աշխատակիցները բոլոր հնարավոր եղանակներով օժանդակել են այդ թմրանյութն իրենց պահեստում հայտնվելու բացահայտման համար։ Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ թմրանյութի հայտնաբերման փաստի մասին բացի ԱԱԾ-ից չիմանա որևէ այլ իրավապահ մարմին, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջոցառումները գաղտնի իրականացվեն։ Ես դա արել եմ նաև աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- ասում է Պողոսյանը։

Նա շեշտում է, որ մինչև մայիսի 24-ն ամեն ինչ գաղտնի է պահվել, բայց այդ օրը հրապարակվել է ընկերության անունը, ինչից հետո կալանավորվել են կազմակերպության պահեստապետը, ներմուծման բաժնի պետը և տնօրենը։
Պողոսյանը կարծում է, որ նման գործելաոճով պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ կորցնում է վստահությունը։
«Իմ այս հայտարարությունը կարող եք համարել որպես հաղորդում և օգտագործել բացված քրեական գործում»,- նշում է Պողոսյանը։
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
Լրահոս
0