00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Այս միջադեպն ունի առանձին քննարկման կարիք. Տիգրան Աբրահամյանը` 2 զինվորի առևանգման մասին

Առևանգված զինվորների և դիվերսանտ հանցագործների համեմատությունը տեղին չէ. Աբրահամյան
Բաժանորդագրվել
ԱԺ պատգամավորի կարծիքով` ադրբեջանցիները նպատակ են ունեցել դիվերսիոն խմբի ներթափանցման միջոցով գերեվարել հայ զինծառայողներին` նրանց ներկայացնելով ճիշտ այն դաշտում, ինչպես մեկ ամիս առաջ Նախիջևանից Սիսիան ներթափանցած երկու ադրբեջանցիների դեպքն էր։
Ադրբեջանական կողմն ավելի առաջ է գնացել` նախօրեին առևանգված հայ զինծառայողներին ներկայացնելով իբրև թե իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում անձի սպանած դիվերսանտներ, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Հայտնել ենք, որ երեկ` մայիսի 26–ին, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Այսօր հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը` ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ։ Մեքենան գտնվել է շարժիչը գործարկված վիճակում։
«Ադրբեջանը փորձում է Հայաստանում մեկ–մեկուկես ամիս առաջ ձերբակալված ադրբեջանցի իրական դիվերսանտ հանցագործներին նույն հարթության մեջ դնել իր կողմից առևանգված հայ զինծառայողների հետ` գուցե ակնկալելով, որ կարող են հասնել նրանց փոխանակմանը»,– ասաց Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ` առաջնագծի տարբեր հատվածները, հատկապես միջդիրքային ճանապարհները, Ադրբեջանի համար փաստորեն անցանելի են դարձել, ինչն արդեն իսկ խնդիր է։ Վերջին վեց–յոթ տարիների ընթացքում և՛ Հայաստանի, և՛ Արցախի սահմանների ուղղությամբ տեսադիտարկման համակարգեր են տեղադրվել, որոնք էապես հեշտացնում են ոչ միայն մարտական հերթապահությունը, այլև առհասարակ հետախուզումը, հետևաբար տվյալ միջադեպն ունի առանձին քննարկման կարիք հատկապես այն կառույցներում, որոնք պատասխանատու են երկրի անվտանգության համար։
«Պետք է պարզել, թե ինչպես է ադրբեջանցիներին հաջողվել ներթափանցել ՀՀ սահմանային տարածք և առևանգել մեր զինծառայողներին»,– ասաց ԱԺ պատգամավորը։
Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից մայիսի 14-ին արված հայտարարությանը, թե առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ձերբակալված զինվորներ, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը, Աբրահամյանն ընդգծեց, որ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունն իրականության հետ կապ չունի այն առումով, որ ադրբեջանցի զինծառայողները մոլորյալներ չեն, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նրանցից մեկն անցնում է ՀՀ քաղաքացու սպանության գործով։ Բոլոր փաստական նյութերը վկայում են, որ խաղաղ բնակչի սպանության հարցում ադրբեջանցի զինծառայողն է մեղավոր։
«Ընդհանրապես, հետպատերազմյան ժամանակաշրջանը ցույց է տալիս, որ Ադրբեջանը գործում է ըստ իր ցանկության ու նպատակահարմարության, այսինքն` ամեն ինչ անում է, որ հայաստանյան հասարակության ներսում կասկածի տեղիք չտա այն հանգամանքը, որ Ադրբեջանը ցանկացած դեպքում շարունակելու է իր ագրեսիվ պահվածքը, ճնշումները և տարածքային հավակնությունները ՀՀ տարածքի նկատմամբ»,– ասաց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ` Ադրբեջանի տարածքային նկրտումներն ավելի մեծ են, քան իրականում նախանշվել են բանակցություններում։
Ակնհայտորեն, այս պահին ևս Ադրբեջանը բավականին մեծ պահանջներ է ներկայացնում հայկական կողմին։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերի, 469-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Իրականացվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ ծավալուն միջոցառումներ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից սահմանն ապօրինի հատելու և զինծառայողների առևանգման հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։
Հավելենք, որ ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանին և Կարեն Աշոտի Ղազարյանին։
Լրահոս
0