00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
7 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Осторожно, дети!
Повышение стипендий, запрет энергетиков детям, вред от редких имен
15:04
24 ր
Осторожно, дети!
Внимание президента РФ к детям, работа омбудсменов и проблемы семьи
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ի դիրքորոշումը չի փոխվել, հետևաբար Ադրբեջանի հետ պայմանավորվածություն չունի. Աբրահամյան

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Տիգրան Աբրահամյան
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` տեղի ունեցող պրոցեսների հիմքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որ ՀՀ–ն պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իր դիրքորոշումները Արցախի հարցով չի փոխվել, ինչը ենթադրում է, որ Ռուսաստանը որևէ այլ բան չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, քան այն, ինչը նախատեսված է նոյեմբերի 9–ի փաստաթղթով։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս տեսակետը հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ՌԴ–ի և Ադրբեջանի միջև հնարավոր պայմանավորվածություններին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց. «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, մենք ենք այն նախաձեռնել, մեր իրավունքն է նախաձեռնել այն, ինչ մենք համարում ենք օրինական, ճիշտ, և ինչին, ի դեպ, աջակցում են նաև Ռուսաստանի Դաշնությունն ու այլ երկրներ»։
«ՀՀ–ի և ՌԴ–ի միջև երկկողմ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը ասաց, որ իր դիրքորոշումները ինչպիսին եղել են, փոփոխության չեն ենթարկվել, իսկ ՌԴ–ի դիրքորոշումը արտահայտված է եռակողմ փաստաթղթում, որի կողմ է նաև Ռուսաստանը, ինչը ենթադրում է, որ նա որևէ այլ բան չի պայմանավորվել Ադրբեջանի հետ»,–ասաց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Ալիևի մոտեցումը, այն է` Հայաստանը Արցախին կապող և ՀՀ–ի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղիները պետք է ունենան միևնույն ռեժիմները։
«Եվ չի բացառվում` այս փուլում ադրբեջանական անցակետի տեղակայումը Հակարի կամրջի վրա իրականացվել է հետագայում դա թանկ ծախելու և իր լրացուցիչ տարածքային հավակնությունները բավարարելու համար։ Այս պահին դժվար է ասել, թե իրականության մեջ պրոցեսը ինչ ձևով կընթանա»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` ՌԴ–ն` որպես նոյեմբերի 9–ի հայտարարության կողմ, ուներ պարտավորություն ու պատասխանատվություն կանխելու ադրբեջանական անցակետի տեղակայումը, հատկապես, որ այն տեղակայվեց իր հենակետից 20-30 մետր հեռավորության վրա։ Հետևաբար ՌԴ–ի գործողություններն այդտեղ պետք է լինեին շատ ավելի հասցեական։
Եվ այժմ Ադրբեջանը որպես փաստ արձանագրում է իր անցակետի գոյությունը և դա օգտագործելով փորձում է ճնշել Հայաստանին բանակցային գործընթացում
Միևնույն ժամանակ Աբրահամյանը հիշեցրեց, որ տեղի ունեցող պրոցեսների հիմքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որ ՀՀ–ն պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ մնացածը դրա հետևանքներ են։
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում
Լրահոս
0