00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ–ն ապօրինի վաճառել է Գյումրիում իրեն ամրացված շինություններն ու հողամասը

© Sputnik / Asatur YesayantsՊՆ
ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
ՊՆ
Բաժանորդագրվել
Նոտարն անտեսել է կադաստրի տված տեղեկանքը, որ հողամասը «հատուկ նշանակության» է, վավերացրել է պայմանագիրը, կադաստրի աշխատակիցներն էլ սեփականության վկայական են տվել։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը վաճառել է անհատույց օգտագործման իրավունքով իրեն ամրացված, Գյումրիում գտնվող շինություններն ու հողամասը` խախտելով օրենքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 6-ին։ Դրանով Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող շինությունները և «հատուկ նշանակության» 0.119995 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 2 մլն 983 հազար դրամով, վաճառվել է քաղաքացի Մ.Մ.-ին:
«Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ապրիլի ընթացքում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն ձեռք բերված անշարժ գույքը 2021 թվականի նոյեմբերի 25-ին գրավադրել է 16 մլն 700 հազար դրամով՝ ձեռքբերման գնից 6 անգամ թանկ»,– տեղեկացնում են դատախազությունից։
Պարզվել է նաև, որ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն, անտեսելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տված տեղեկանքը, համաձայն որի՝ տարածքը «հատուկ նշանակության» է, վավերացրել է պայմանագիրը։ Կադաստրի կոմիտեի աշխատակիցներն էլ իրականացրել են իրավունքների պետական գրանցում՝ քաղաքացուն տալով սեփականության իրավունքի վկայական, ապա ՊՆ պաշտոնատար անձինք վաճառել են այն քաղաքացուն:
Դատախազությունը 2023 թվականի ապրիլի 25-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։
2023 թվականի ապրիլի 28-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին):
Նոր քրգործ. շրջանառվում են Սամվել Մայրապետյանի ու նրա կնոջ` ԵՊԲՀ նախկին ռեկտորի անունները
Լրահոս
0