00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը հունիսին գալու է քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

© Sputnik / Aram NersesyanԱնդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Անդրանիկ Քոչարյան
Բաժանորդագրվել
Շատ հարցերի պատասխաններ հենց քննիչ հանձնաժողովում են հնչելու և հասանելի են դառնալու հանրության համար։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսին կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: News.am–ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Փաշինյանը մայիսի 5-ին Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր, որ ներկայանալու է հանձնաժողովի նիստին։ Նա նշել էր, որ շատ կենտրոնացած է այդ թեմայի վրա, մտածում է` ինչը ասի, ինչը չասի, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, և երկիրը վնաս չկրի դրանից։
«Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է պատերազմում պարտության պատճառները և դրանում մեր մեղքերը հասկանալու համար։ Վարչապետը ցանկություն ունի և հունիսին գալու է քննիչ հանձնաժողով, այնտեղ շատ հարցերի պատասխաններ կհնչեն, որոնք հասանելի կլինեն բոլորին` ժողովրդին, քաղաքական ուժերին»,– ասել է Քոչարյանը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր ավելի քան 14.000 էջ ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են գնացել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալուց հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է. խմբ.), նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Լրահոս
0