https://arm.sputniknews.ru/20230526/pashinjann-u-bvonvon-khvosel-en-hajadrbejanakan-haraberutjunneri-kargavvorman-masin-60212444.html
Փաշինյանն ու Բոնոն խոսել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
Փաշինյանն ու Բոնոն խոսել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
Sputnik Արմենիա
Զրուցակիցները քննարկել են միջազգայնորեն երաշխավորված մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման հարցը։ 26.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-26T19:14+0400
2023-05-26T19:14+0400
2023-05-26T19:19+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
լուիս բոնո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60212680_0:0:1670:940_1920x0_80_0_0_bd91be3e219e1eb75d9b905676d20754.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին և նրա հետ քննարկել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ՀՀ վարչապետն ու Բոնոն քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր:Նշենք, որ այսօր Լուիս Բոնոյի հետ հանդիպում են ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60212680_86:0:1570:1113_1920x0_80_0_0_3676c5b3df07beb3938d0d88428f1c5c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, լուիս բոնո
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, լուիս բոնո
Փաշինյանն ու Բոնոն խոսել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին
19:14 26.05.2023 (Թարմացված է: 19:19 26.05.2023) Զրուցակիցները քննարկել են միջազգայնորեն երաշխավորված մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին և նրա հետ քննարկել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
«Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետն ու Բոնոն քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո
ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։