00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարենային անվտանգության կոլեկտիվ համակարգը կարող է լինել ԵԱՏՄ ընդհանուր շուկայի նախերգանքը

Պարենային անվտանգության կոլեկտիվ համակարգը կարող է լինել ԵԱՏՄ ընդհանուր շուկայի նախերգանքը
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած ԵԱՏՄ միասնական շուկային վերաբերող մտքերը։
ԵԱՏՄ գազի միասնական շուկա ձևավորելը բավական բարդ գործընթաց է, քանի որ անդամ երկրների միջև կան տննտեսական ու քաղաքական տարբեր շահեր։
Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Արմեն Քթոյանը` մեկնաբանելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած միտքը, թե ԵԱՏՄ գազի միասնական շուկայի գործարկումը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առևտրի փոխշահավետ պայմաններին, էներգիկ անվտանգության բարձրացմանը և ԵԱՏՄ անդամ երկրների մրցունակությանը միջազգային շուկայում։
«Այստեղ բազմաշերտ շահեր կան, կան երկրներ, որոնք միայն գազի սպառող են, կան երկրներ, որոնք գազի ավելցուկ ունեն, և այդ երկու կողմերի շահերի համակցումը բավականին բարդ է։ Կա իրավիճակ, երբ ԵԱՏՄ–ից դուրս գազի գինը բարձր է, և ԵԱՏՄ շրջանակներում, բնականաբար, պետք է այդ գինն ավելի ցածր լինի։ Ստացվում է, որ մատակարարողները պետք է ԵԱՏՄ շրջանակներում ձեռ բերողներին սուբսիդավորեն, և բնական է, որ դրա դիմաց կցանկնան ինչ–որ բան ստանալ։ Իսկ թե ինչ, դա էլի քննարկումների, բանակցությունների հարց է»,–նկատեց Քթոյանը։
Հայաստանը` որպես գազ սպառող երկիր, տնտեսագետի դիտարկմամբ, դեռ պետք է հասկանա, թե ինչ օգուտ կարող է ստանալ գազի միասնական շուկայի ձևավորման արդյունքում։
«Գազի հետ կապված մենք երկու խնդիր ունենք` մատակարարման դիվերսիֆիկացիան և գնի հարցը։ Արդյոք գինը կշարունակի պահպանվել ցածր մակարդակի վրա, թե արդեն շուկայական մեխանիզմներով է ձևավորվելու։ Հարց է նաև, թե Հայաստանի` ընդհանուր շուկային մասնակցության դեպքում Հայաստան–Իրան շփումները գազի ոլորտում ինչպիսին կլինեն։ Արդեն կդառնա, որ Իրանը գազ է մատակարարում այդ շուկա, և բոլորովին այլ իրավիճակ կձևավորվի»,– ասաց Քթոյանը։
Հեռանկարային իրավիճակները կարող են տարբեր լինել, ուստի Հայաստանի հնարավոր օգուտներն էլ միասնական գազի շուկայից, մեր զրուցակցի համոզմամբ, կարող են լինել ինչպես չնչին, այնպես էլ նշանակալի։
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա. Օվերչուկ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև պարենային անվտանգությանը, մասնավորապես ասելով, որ այսօր կտրուկ ավելացել է պարենային անվտանգության կոլեկտիվ համակարգ ձևավորելու անհրաժեշտությունը։
Արմեն Քթոյանի մեկնաբանմամբ` պարենային անվտանգության կոլեկտիվ համակարգը կարող է լինել ԵԱՏՄ ընդհանուր շուկայի նախերգանքը, որի անհրաժեշտությունն ի հայտ եկավ ռուս–ուկրաինական հակամարտության ֆոնին, օրինակ, հացահատիկի շուկայում։
«Պատկերացրեք, որ Հայաստանը Ռուսաստանից ինչ–որ X ծավալի հացահատիկ է ներկրում, ու Ռուսաստանը չի կարողանում ապահովել այդ մատակարարումը։ Նման դեպքում հացահատիկ արտադրող մյուս երկրները կփորձեն լրացնել այդ բացը։ Ստացվում է, որ պետք է լինի մի համակարգ, որտեղ կուտակվում է ընդհանուր քանակություն, որը հետագայում բաշխվում է ըստ անհրաժեշտության։ Այսինքն` պետք է գործեն առաջարկի և պահանջարկի ինչ–որ սխեմաներ»,– ասաց Քթոյանը։
ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի նախագիծը պատրաստության բարձր աստիճան ունի. Փաշինյան
Իսկ որպեսզի այդ պայանավորվածությունները գործեն, տնտեսագետն անհրաժեշտ է համարում ունենալ նաև դրանք իրագործելու գործիքներ, օրինակ` ընդհանուր շուկա կամ հարթակ, որոնք էլ կարող են դառնալ միասնական շուկայի նախատիպը։
Հարցին՝ արդյո՞ք դա հնարավորություն կտա արտաքին աշխարհի հետ հարաբերվել որպես միասնական շուկա` այդ կերպ խուսափելով արևմտյան պատժամիջոցներից, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ դեպքում, ընդհակառակը, պատժամիջոցերը կարող են տարածվել նաև ԵԱՏՄ բոլոր անդամների վրա։
«Այսինքն` եթե ռուսական որևէ ապրանքի վրա պատժամիջց է կիրառվել, և ռուսական որևէ ապրանքի արտահանումն արգելվել է, ապա ընդհանուր շուկայի ձևավորման դեպքում նույն այդ ապրանքը, որը կդառնա արդեն ԵԱՏՄ ապրանք, չի կարողանա արտահանվել` անկախ նրանից, թե որ երկրում է այն արտադրված»,– ասաց տնտեսագետը։
Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում, Արմեն Քթոյանի համոզմամբ, ընդհանուր շուկայի ստեղծումը շատ արագ տեղի չի ունենա։ Բացի այդ, հենց արևմտյան պատժամիջոցների առկայությունն էլ իր հերթին դանդաղեցնում է ԵԱՏՄ միասնական շուկայի ձևավորումը։
Լրահոս
0