00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պայմանագիրը ստորագրվելուց առաջ պետք է անցնի ներպետական ընթացակարգեր. պատգամավոր

© Sputnik / Asatur YesayantsՎլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Վլադիմիր Վարդանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Միջազգային ԶԼՄ–ները նշում են, որ հնարավոր է խաղաղության համաձայնագիրը ստորագրվի հունիսի 1-ին` Քիշնևում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Մեկ վայրկյանում, մեկ օրվա մեջ, մեկ ժամում , մեկ բանակցության ընթացքում փաստաթղթի ստորագրում, վավերացում կամ ուժի մեջ մտնել չի կարող լինել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա վստահեցրեց, որ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվելուց առաջ պետք է անցնի բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։
«Նախ պետք է կառավարությունը հավանություն տա նման փաստաթղթի ստորագրմանը, հետո սահմանադրական դատարանը պետք է ստուգի դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանեցումը սահմանադրությանը, հետո պետք է ներկայացվի ԱԺ վավերացմանը, այնուհետև պետք է ստորագրի հանրապետության նախագահը»,–ասաց նա, բայց հավելեց, որ սա միայն իր ենթադրությունն է, քանի որ այս ամենը սահմանադրական նորմի պահանջ է։
Նույն գործընթացը, ըստ նրա, պետք է անցնի նաև Ադրբեջանը։
Նշենք, որ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները գրում էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր հնարավոր է ստորագրեն հունիսի 1-ին Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում
Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
Ավելի վաղ՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Լրահոս
0