https://arm.sputniknews.ru/20230526/mirzvojany-hajadrbejanakan-banakcutjunnery-qnnarkel-e-eahk-mkh-amerikaci-hamanakhagahi-het-60196752.html
Միրզոյանը հայ–ադրբեջանական բանակցությունները քննարկել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ
Միրզոյանը հայ–ադրբեջանական բանակցությունները քննարկել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: 26.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-26T17:40+0400
2023-05-26T17:40+0400
2023-05-26T18:56+0400
հայաստան
արարատ միրզոյան
լուիս բոնո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60196111_0:80:1600:980_1920x0_80_0_0_5b37e325276214e7bc55edda2eb4cc9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:Նշենք, որ այսօր Լուիս Բոնոյի հետ հանդիպում է ունեցել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60196111_177:0:1600:1067_1920x0_80_0_0_18da2f103860eac3f591f1f715ea4066.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, լուիս բոնո
հայաստան, արարատ միրզոյան, լուիս բոնո
Միրզոյանը հայ–ադրբեջանական բանակցությունները քննարկել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ
17:40 26.05.2023 (Թարմացված է: 18:56 26.05.2023) ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված և դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին»,– ասված է հաղորդագրությունում:
Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո
ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։