https://arm.sputniknews.ru/20230526/kvosvovvoji-vostikanutjunn-arcunqaber-gaz-e-kirarel-serberi-dem-60196962.html
Կոսովոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել սերբերի դեմ
Կոսովոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել սերբերի դեմ
Sputnik Արմենիա
Կոսովոյի ոստիկանության աշխատակիցները շրջափակել են երկրամասի հյուսիսում գտնվող Լեպոսավիչ, Զուբին-Պոտոկ և Զվեչան համայնքները: 26.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-26T17:43+0400
2023-05-26T17:43+0400
2023-05-26T17:48+0400
կոսովո
ոստիկան
գազ
սերբիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1087/70/10877017_0:0:2049:1153_1920x0_80_0_0_9bb6b24d291cf13335d4b8636b1b2fa2.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել սերբերի դեմ, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում երկրամասի հյուսիսում գտնվող պետական շենքերի առջև։ Տեղեկությունը հայտնում է Kosovo online պարբերականը:Կոսովոյի հատուկջոկատայինները գնդակոծել են սերբերի ավտոմեքենանՄայիսի 26-ին Կոսովոյի ոստիկանության մարտիկները շրջափակել են երկրամասի հյուսիսում գտնվող Լեպոսավիչ, Զուբին-Պոտոկ և Զվեչան համայնքները: Տեղի սերբերը հավաքվել են շենքերի առջև, որպեսզի թույլ չտան Կոսովոյի ուժայիններին և պաշտոնյաներին ներս մտնել։ Արդյունքում բախումներ են սկսվել։Հյուսիսային Կոսովսկա-Միտրովիցայում օդային տագնապի ազդանշաններ են միացել։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բանակն ամենաբարձր պատրաստականության վիճակի է բերել Կոսովոյում և Մետոխիայում լարված իրավիճակի պատճառով։Կոսովոն սրում է իրավիճակը ԱՄՆ–ի և ԵՄ–ի աջակցությամբ. ՌԴ ԱԳՆԴրա պատճառ է դարձել Կոսովոյի հյուսիսում ապրիլի 23-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Պրիշտինա քաղաքի իշխանությունների կողմից ալբանացիներին քաղաքապետ դարձնելու փորձը։Պետության ղեկավարը նաև ՆԱՏՕ-ից պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունը սերբերի նկատմամբ Կոսովոյում և Մետոխիայում:
կոսովո
սերբիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1087/70/10877017_0:0:2049:1537_1920x0_80_0_0_909f6c16bfce8e52ccb0dd327ddc6fe9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոսովո, ոստիկան, գազ, սերբիա
կոսովո, ոստիկան, գազ, սերբիա
Կոսովոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել սերբերի դեմ
17:43 26.05.2023 (Թարմացված է: 17:48 26.05.2023) Կոսովոյի ոստիկանության աշխատակիցները շրջափակել են երկրամասի հյուսիսում գտնվող Լեպոսավիչ, Զուբին-Պոտոկ և Զվեչան համայնքները:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել սերբերի դեմ, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում երկրամասի հյուսիսում գտնվող պետական շենքերի առջև։ Տեղեկությունը հայտնում է Kosovo online պարբերականը:
Մայիսի 26-ին Կոսովոյի ոստիկանության մարտիկները շրջափակել են երկրամասի հյուսիսում գտնվող Լեպոսավիչ, Զուբին-Պոտոկ և Զվեչան համայնքները: Տեղի սերբերը հավաքվել են շենքերի առջև, որպեսզի թույլ չտան Կոսովոյի ուժայիններին և պաշտոնյաներին ներս մտնել։ Արդյունքում բախումներ են սկսվել։
«Կոսովոյի ոստիկանության աշխատակիցները մտել են Զվեչանի համայնաքապետարանի շենք, ընդ որում, արցունքաբեր գազի հետ մեկտեղ լուսաձայնային նռնակներ են կիրառել, նաև հրաձգության ձայներ են լսվել: Լեպոսավիչում անջատվել է հեռախոսակապը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հյուսիսային Կոսովսկա-Միտրովիցայում օդային տագնապի ազդանշաններ են միացել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բանակն ամենաբարձր պատրաստականության վիճակի է բերել Կոսովոյում և Մետոխիայում լարված իրավիճակի պատճառով։
Դրա պատճառ է դարձել Կոսովոյի հյուսիսում ապրիլի 23-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Պրիշտինա քաղաքի իշխանությունների կողմից ալբանացիներին քաղաքապետ դարձնելու փորձը։
Պետության ղեկավարը նաև ՆԱՏՕ-ից պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունը սերբերի նկատմամբ Կոսովոյում և Մետոխիայում: