00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոռուպցիոն հանցագործություններ «Սևան» ազգային պարկում. 9 մարդու գործ է ուղարկվել դատարան

© Sputnik / Aram NersesyanՍևան
Սևան - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Բաժանորդագրվել
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ մյուս 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 2 մասնաճյուղերի տնօրեններն ու աշխատակիցները կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննությամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի 5 և «Վարդենիս» մասնաճյուղի 4 տեսուչները 2012-2019թթ ընթացքում տարբեր ամսիների և օրերի չեն հաճախել աշխատանքի, փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Նրանցից ոմանք այդ ընթացքում նաև բացակայել են հանրապետությունից։
Սակայն նշված մասնաճյուղերի տնօրեններ Հ.Մ․-ն և Մ․Հ․-ն չաշխատած օրերի սյունակում բացականեր չեն նշել։
ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենը ևս 2019թ․ հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն չաշխատած օրերի համար աշխատավարձ է ստացել։
Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 19 խեցգետնաորսիչ
Կատարվածի հետևանքով ՀՀ պետական բյուջեից ելքագրվել է ընդհանուր 4․158․011 ՀՀ դրամի չափով աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։
Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենները, տեղյակ լինելով 2019թ նույն մասնաճյուղերի երեք տեսուչների կողմից Սևանա լճից ձկան ապօրինի արդյունահանում կատարելու մասին, տեսուչներից որպես կաշառք պահանջել և ստացել են «Սիգ» տեսակի ձկներ:
Ավելին՝ «Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրենը նույն մասնաճյուղի 2 տեսուչներին ինքն է թույլատրել Սևանա լճից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում։
Բացի այդ, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրեն Հ․Մ․-ն 2017-2018թթ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է 18 հատ սոճի՝ բուսական աշխարհին պատճառելով ընդհանուր 1 375 000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Ձեռք բերված փաստերի հիման վրա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» և «Արևիկ» մասնաճյուղերի տնօրեններին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքը չարաշահելով հափշտակություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, կաշառք ստանալու, «Արևիկ» մասնաճյուղի անտառագետին՝ կաշառք ստանալու, մասնաճյուղերի 5 տեսուչներին՝ կաշառք տալու համար։
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ մյուս 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
130 հազար Գեղարքունի իշխանի մանրաձուկ է Սևան բաց թողնվել
Նախաքննությունն ավարտվել է, և 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան:
Լրահոս
0