00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ու Ադրբեջանը պատրաստ չեն լուրջ պայմանագիր կնքելու. մոսկովյան հանդիպման հետքերով

© Sputnik / Михаил МетцельԻլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
Իլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Իլհամ Ալիևը, Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Բանակցային գործի մասնագետը համոզված է` Փաշինյանի վարքագծի պատճառով Ալիևի ախորժակն ավելի է մեծանալու։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն լուրջ պայմանագիր կնքելու, այդ պատճառով էլ ՀՀ–ի, Ադրբեջանի և ՌԴ–ի փոխվարչապետները մեկ շաբաթ հետո կհանդիպեն Մոսկվայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը` անդրադառնալով Մոսկվայում նախօրեին կայացած եռակողմ հանդիպմանը։
Մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ): Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։
Մարտիրոսյանի կարծիքով` փոխվարչապետներն ըստ երևույթին քննարկելու են այն հարցերը, որոնց Փաշինյանն ու Ալիևը անդրադարձել են Բրյուսելում և Մոսկվայում։

«Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանը բնավ չի ցանկանում զիջել իր դիրքերն Արևմուտքին, ուստի ցույց տվեց, որ եթե կողմերը պայմանավորվեն ու լինեն մշակված ինչ–որ տարբերակներ արևմտյան հարթակներում կազմակերպվող բանակցություններում, միևնույն է, վերջնական պայմանագիրը, ըստ Մարտիրոսյանի, կնքվելու է Ռուսաստանի Դաշնության հովանավորությամբ»,– ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու եռակողմ հանդիպումը տևեց 20 րոպե` Մարտիրոսյանը նշեց` եթե քննարկման համատեքստում լիներ նոր բան, ապա հանդիպումը կպահանջեր նախապատրաստական մեծ աշխատանք ու կտևեր ավելի երկար, մինչդեռ հիմնական հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներում ամեն ինչ հստակ է ու անփոփոխ։
«Ալիևն, ի տարբերություն Փաշինյանի, երկուստեք տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչելով` տարածքների վերաբերյալ կոնկրետ թվեր չի հնչեցրել, մինչդեռ Փաշինյանը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարելով, «ֆալշ ստարտ» է արել։ Ճանաչելով Ղարաբաղն Ադրբեջանի կազմում` Փաշինյանը հիմա իր դեմքը փրկելու խնդիր ունի, և դա կարող է լինել Ստեփանակերտի ու Բաքվի միջև այսպես կոչված երկխոսության տեսքով, մանավանդ որ Ռուսաստանը և Արևմուտքը միանշանակ աջակցելու են, որպեսզի տեղի ունենա նման երկխոսություն։ Բայց եթե անգամ կայանա որևէ երկխոսություն, ապա պետք է լինի միայն բովանդակային խնդիրների շուրջ, մինչդեռ հիմա այդ ամենը կրում է ձևական բնույթ»,– ասաց փորձագետը։
Ըստ նրա` Փաշինյանն իր ցանկությունը ներկայացնում է որպես իրականություն, բայց այդպես չէ։ Երբ սահմանագծում և սահմանազատում արված չէ, ինչպե՞ս կարելի է ասել, թե կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, առավել ևս, որ այս պահին հայկական կողմը փաստացի չի վերահսկում իր 29.8 հազար ք/կմ տարածքը, իսկ ադրբեջանական կողմն էլ իր հերթին զորքերը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու ոչ մի մտադրություն չունի ։
Մարտիրոսյանի դիտարկմամբ` եթե ՀՀ վարչապետը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա արձանագրում է, որ հայերն իրոք օկուպացրել են հարևան երկրի տարածքները, իսկ օկուպացիան, ինչպես հայտնի է, գին ունի, այսինքն` ադրբեջանական կողմը հեշտությամբ հարցը կարող է տանել միջազգային իրավական դաշտ։ Ալիևն ու նրա իրավահաջորդները կարող են օգտվել այդ հնարավորությունից, որ նրանց ընձեռել է Փաշինյանը։

«Հայկական կողմը բանակցում է շատ թույլ դիրքերից, որովհետև ՀՀ վարչապետը հայտարարում է, որ մեր անվտանգության դիլեմայի լուծումը միայն խաղաղությունն է` առանց պարզելու, թե արդյոք մյուս կողմը պատրաստ է նույն մոտեցումը ցուցաբերել։ Ադրբեջանական կողմն այժմ Հայաստանի ղեկավարի վարքագիծն ընդունում է որպես այլընտրանք չունենալու իրողություն, հետևաբար իր պահանջներն է ներկայացնում` գործադրելով համապատասխան ճնշում, իսկ հետագայում կբարձրաձայնի, թե ինչ գործ ունեն հայկական անձնագրով քաղաքացիներն իր տարածքում, կամ ինչ իրավական հիմքով է հայկական դրամը շրջանառվում Ադրբեջանում, ինչ հիմքով է Արցախում տեղակայված այդքան զինուժ»,– ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Քիշնևում։ Այսօր «Reuters» գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային, գրել էր՝ հնարավոր է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրեն հունիսի 1-ին Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։Սակայն ՀՀ արտգործնախարարությունից Sputnik Ամենիային հայտնեցին, որ Քիշնևում հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ։
Լրահոս
0