00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ արտադրողները մտադիր են օրիգինալ դեղամիջոց ստեղծել. ոլորտի զարգացման ծրագիր է ընդունվել

ՀՀ արտադրողները մտադիր են օրիգինալ դեղամիջոց ստեղծել. ոլորտի զարգացման ծրագիր է ընդունվել
Բաժանորդագրվել
ՀՀ–ն տարեկան մոտ 10 մլն դոլարի դեղորայք է արտահանում, որից 3-4 մլն դոլարը՝ ՌԴ, մոտ 2 մլն դոլարը՝ Վրաստան, 700-800 հազար դոլարը՝ Մոլդովա, 300-400 հազար դոլարը՝ Ղազախստան։ Տեղական արտադրողները հույս ունեն, որ պետության համաֆինանսավորումների արդյունքում ավելի կընդլայնվեն ոչ միայն արտահանման ծավալները, այլև աշխարհագրությունը։
Դեղագործական ոլորտի զարգացման առաջիկա 4 տարվա համար կառավարության նախանշած աճը բավական մեծ է, բայց հասանելի, եթե պետությունն էլ իր աշխատանքում որոշակի շտկումներ անի։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց Դեղ արտադրողների միության տնօրեն Թագուհի Փիրուզյանը` մեկնաբանելով կառավարության հաստատած Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված արտադրական ծավալների 7-ապատիկ աճը։
Հայաստանում ԲԿ-ներն ու դեղատները կլիցենզավորվեն 5 տարով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
«Այդ թվերը հնարավոր է ապահովել հիմնականում դեղերի գրանցման գործընթացներով։ Իսկ դեղերի գրանցում իրականացնող հիմնական մարմինը առողջապահության նախարարության դեղգործակալությունն է (Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն-խմբ.), որտեղ մենք պարբերաբար դեղերի գրանցման` օրենքով սահմանված ժամկետների ուշացումներ ենք ունենում»,– ասաց Փիրուզյանը` հավելելով, որ եթե նման ուշացումներ չլինեն, կառավարության նախանշած ցուցանիշները միանգամայն իրատեսական են։
Փիրուզյանի խոսքով` ռազավարության ստեղծմանը մասնակցել են նաև դեղ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր էլ նշել են բոլոր այն միջոցառումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հասնել ոլորտի զարգացմանը։
Մեկ այլ խնդիր էլ տեղական սպառողների անվստահությունն է տեղական արտադրության դեղորայքի նկատմամբ։
«Հանրությունը ԽՍՀՄ տարիներից սկսած վստահում է արտասահմանյան դեղորայքին, հավանաբար, կարծելով, թե արտեկրի արտադրանքն ավելի որակյալ է, քան տեղականը։ Բայց մեր փորձը, արտահանման ծավալները ցույց են տալիս, որ մեր արտադրանքն ամենևին էլ չի զիջում արտեկրից եկած դեղերին»,– ասաց Փիրուզյանը։
Խնդրի լուծման համար դեղարտադրողնրի առաջարկով պետական ռազմավարության մեջ ներառվել են նաև իրազեկման ծրագրեր, հիմնականում` տեղական արտադրողների ու արտադրանքի մասին պատմող հեռուստածրագրերի տեսքով։
Ինչ վերաբերում է արտադրության ծավալներին, մեր զրուցակիցը նշեց, որ որոշ դեղամիջոցների մասով տեղական արտադրողները կարողանում են ապահովել ներքին շուկայի 14–16 տոկոսը։ Հիմնական դեղերի ցանկի 60 տոկոսը ապահովում է տեղական ընկերություններից մեկը, վերջնական նպատակը, սակայն, 100 տոկոսով ինքնաբավ երկիր դառնալն է, ինչը նաև անվտանգային կարևոր բաղադրիչ է պետության համար։
Հայաստանում արտադրված դեղերի ավելի քան 50 տոկոսն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ` ՌԴ , Բելառուս, Մոլդովա, Ղազախստան, Տաջիկստան, նաև` Վրաստան, Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի այլ երկրներ։ Պետության համաֆինանսավորումների արդյունքում տեղական արտադրողները հույս ունեն էլ ավելի ընդլայնել ոչ միայն արտահանման ծավալները, այլև աշխարհագրությունը։
ՀՀ–ում աճել է թմրանյութերի շրջանառությունը դեղերի ներմուծման պարզեցումից հետո. Ավանեսյան
Հայստանում այսօր արտադրվող դեղորայքը բացառապես ջեներիկ դեղերն են` համաշխարհային հայտնի օրիգինալ դեղամիջոցների կենսահամարժեքները։ Մոտ ապագայում, սակայն, նախատեսվում է նաև սեփական օրիգինալ դեղամիջոցներ ստեղծել։
«Մեր դեղագործական առաջատար ընկերությունները փորձելու են իրականացնել ՀՀ–ում կլինիկական հետազոտություն` օրիգինալ դեղ ստեղծելու նպատակով։ Դա նշանակում է, որ մենք կունենանք դեղ, որն առաջի անգամ կստեղծվի Հայաստանում»,– հայտնեց Դեղ արտադրողների միության տնօրենը։
Թե ինչ դեղամիջոց է լինելու Հայաստանում ստեղծվելիքը, արտադրողները որոշակի պատկերացումներ ունեն, բայց չեն ցանկանում ժամանակից շուտ բացել բոլոր գաղտնիքները։
Մայիսի 25-ին կառվարությունը հաստատեց Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը։
Ծրագրով նախատեսվում է առաջիկա 4 տարում ՀՀ–ում դեղերի տեղական արտադրության ծավալներն ավելացնել 4 անգամ` 2027-թ–ին հասցնելով 40 մլրդ դրամի` 2022թ–ին գրանցված 10 մլրդ դրամի փոխարեն։ Արտահանման ծավալները նախատեսվում է ավելացնել 5 անգամ` ներկայիս 5-ի փոխարեն հասցնելով 25 մլրդ դրամի։
Լրահոս
0