00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համտես, ոչ թե գինեխմություն. 7-րդ անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» փառատոնը

© Sputnik / Asatur YesayantsԳինու փառատոն Երևանում
Գինու փառատոն Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Գինու փառատոն Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փառատոնը կտևի երեք օր` հունիսի 2-4-ը, ժամը 16։00–22։30։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Այս տարի 7-րդ անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» ավանդական դարձած փառատոնը, որին կմասնակցեն շուրջ 70 գինեգործներ, որոնք կներկայացնեն 400-500-ից ավելի գինու տեսակներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «EventToura» ընկերության համահիմնադիր և կրեատիվ տնօրեն Նունե Մանուկյանը։
Երրորդ անգամն է, որ փառատոնը տևում է 3 օր։ Այս տարի մեկնարկը կլինի հունիսի 2–ին ժամը 16։00–ին։
Մանուկյանը հայտնեց, որ այս տարի սպասվում են հետաքրքիր փոփոխություններ, նորություններ գինու գաստրո–շոուին վերաբերող` հայտնի խոհարարների մասնակցությամբ, կլինի աուդիո թատրոն, որը տեղադրված է լինելու Մոսկովյան փողոցում։
«Աուդիոթատրոնում մարդիկ հնարավորություն են ունենալու լսելու և տեսնելու իրենց հերոսներին, որոնք ներկայացնելու են հայկական գինու մասին նյութերը և այդ ընթացքում հնարավորություն է լինելու ըմպել գինի։ Լինելու են դասընթացներ գինու գենետիկայի մասին։ Սարյան–Պուշկին խաչմերուկում լինելու է երաժշտական բեմ։ Փակում ենք Թումանյան, Մոսկովյան և Սարյան փողոցները»,–ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ փառատոնի անցկացումը խթանում է Հայաստանում գինեգործությունը։ Բացի այդ նաև զբոսաշրջային ակտիվություն է նկատվում։ Այդ օրերին Հայաստան են գալիս զբոսաշրջիկներ ՌԴ–ից, ԱՄՆ–ից Ֆրանսիայից և այլ երկրներից` համտեսելու հայկական գինին։
Իսկ գինեգործության և խաղողագործության հիմնադրամի տնօրեն, գինեգործ Զարուհի Մուրադյանն ընդգծում է, որ նմանատիպ միջոցառումներն օգնում են գինի սպառողներին հետաքրքրիր ձևով մոտենել հարցին և ճիշտ սպառել իրենց արտադրանքը։
«Սա համտեսի հնարավորություն է, ոչ թե գինեխմության, գինիները բացահայտելու հնարավորություն։ Այն մի քանի ժամում հարյուրից ավելի գինի փորձելու հնարավորություն է տալիս»,–ասաց Մուրադյանը։
Բանախոսները նշեցին, որ անցյալ տարվա տվյալներով փառատոնը երեք օրվա ընթացքում ունեցել է 70 հազար այցելու, այս տարվա հետ կապված ևս մեծ քանակով այցելուների ակնկալիք ունեն։
Լրահոս
0