https://arm.sputniknews.ru/20230526/hajastan-tmranjut-nermutselu-gvortsum-kharnvats-en-ishkhanutjan-karkarun-demqer-zlm-60166919.html
Հայաստան թմրանյութ ներմուծելու գործում խառնված են իշխանության կարկառուն դեմքեր. ԶԼՄ
Հայաստան թմրանյութ ներմուծելու գործում խառնված են իշխանության կարկառուն դեմքեր. ԶԼՄ
Sputnik Արմենիա
«Ժողովուրդը» խոստանում է առաջիկայում կոնկրետ անուններ հրապարակել։ 26.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-26T09:45+0400
2023-05-26T09:45+0400
2023-05-26T09:47+0400
հայաստան
թմրանյութ
կոկաին
նիկոլ փաշինյան
միհրան պողոսյան
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/31/17613184_0:0:1500:844_1920x0_80_0_0_ffe6ca38f7d2075e27e546919ac3d188.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը նոր բացահայտում է արել ՀՀ թմրանյութ ներմուծելու գործընթացով. իրավապահները պարզել են, որ գործում խառնված են ներկայիս քաղաքական իշխանության կարկառուն դեմքեր: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթինՀիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1761/31/17613184_84:0:1417:1000_1920x0_80_0_0_2e82a4e268a582be8bc0ae34bdb182e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թմրանյութ, կոկաին, նիկոլ փաշինյան, միհրան պողոսյան, իշխանություն
հայաստան, թմրանյութ, կոկաին, նիկոլ փաշինյան, միհրան պողոսյան, իշխանություն
Հայաստան թմրանյութ ներմուծելու գործում խառնված են իշխանության կարկառուն դեմքեր. ԶԼՄ
09:45 26.05.2023 (Թարմացված է: 09:47 26.05.2023) «Ժողովուրդը» խոստանում է առաջիկայում կոնկրետ անուններ հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը նոր բացահայտում է արել ՀՀ թմրանյութ ներմուծելու գործընթացով. իրավապահները պարզել են, որ գործում խառնված են ներկայիս քաղաքական իշխանության կարկառուն դեմքեր: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին
«Իսկ թե ով կամ ովքեր են նրանք, կհայտնենք «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա հրապարակումներով»,–գրում է ԶԼՄ–ն:
Հիշեցնենք` Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում
2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին էր հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։ Դրանից հետո
Հայաստանի ԱԱԾ–ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ (նկատի ուներ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,–խմբ.)։ Վերջինս իր հերթին
հայտարարություն տարածեց՝ նշելով` ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է եղել։