00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
ԱԺ–ում վեճ է սկսվել Ալեն Սիմոնյանի ու «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև
13:29
1 ր
Ընդդիմադիր պատգամավորնեին թույլ չեն տալիս մտնել Դեմիրճյան մուտքից
13:30
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Գոհար Մելոյան
Եթե ընդամենը մի քանի րոպեի ընթացքում սկսում են նռնակներ նետել, դա համարվում է ոչ պատշաճ իրազեկում. Գոհար Մելոյան
09:08
9 ր
Հրանտ Միքայելյան
ԱՄՆ–ը հետաքրքրված է, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանն ուղիղ կապ ունենան ՀՀ–ի տարածքով` դեպի Միջին Ասիա. Հրանտ Միքայելյան
09:19
5 ր
Դավիթ Հարությունով
Զորավարժությունները կարելի է դիտարկել լարվածությունը թուլացնելուն ուղղված միջոցառումների շրջանակում. Դավիթ Հարությունով
09:25
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:32
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:57
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը Բաքվին առաջարկում է միջազգային «մաքսավորների» մոդելը, որը Թբիլիսիում չստացվեց

© Sputnik / Karen YepremyanԵրկաթուղի
Երկաթուղի - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2023
Երկաթուղի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շատ երկրներում են գործում ձևաչափեր, որոնք նախատեսում են մաքսային որոշ գործառույթներ երրորդ կողմի վրա դնել, սակայն այդ փորձը ոչ ամեն տեղ է հաջող։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո որդեգրել սահմանային անցակետում մաքսավորների աշխատանքի «վրացական» մոդելը։ Ու թեև այդ մոդելը դեռևս վերջնականապես չի արմատավորվել հարևան երկրում, սակայն, ամենայն հավանականությամբ, Բաքվում այն արդեն հավանության է արժանացել։
Այս մասին է վկայում Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ենթակառուցվածքային կապակցվածության հարցում կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններում, իսկ երկրների ղեկավարները համաձայնել են ընդունել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունը:
Իրանով դեպի Հնդկաստան. 1,5 դար անց Ռուսաստանը վերականգնում է երկաթուղային նախագիծը
Ընդ որում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ բազմիցս հայտարարել է, որ դեռևս 2021 թվականին է Բաքվին առաջարկել ՝ մաքսային ընթացակարգերի կազմակերպման ժամանակ (մասնավորապես՝ Նախիջևանի հատվածում) որպես օպերատոր ներգրավել երրորդ կողմերին։ Ու թեև իշխանությունները պատրաստ են այդ քայլին, սակայն փորձագիտական շրջանակներում Հայաստանի առաջարկն անարդյունավետ են համարում։
Հայաստանի Տրանսպորտային առաքիչների ասոցիացիայի ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանը մաքսային անցակետերում միջազգային մաքսային կազմակերպությունների աշխատանքի մոդելի կիրառման կարիքը չունի։ Երևանի համաձայնությունը կարող է վկայել որոշ հարցերի շուրջ հնարավոր փոխզիջման մասին։
«Մեծ հաշվով՝ միջազգային մոնիթորինգը ոչինչ չի տա։ Անհրաժեշտ է, որպեսզի երկու երկրների մաքսային ծառայությունները սահմանների միջև ապրանքների տեղաշարժի նկատմամբ մաքսային հսկողության փոխընդունելի մեթոդներ մշակեն և ներդնեն՝ կիրառելով սկանավորման ժամանակակից մեթոդներ և վերահսկման ունիվերսալ տեխնիկական միջոցներ»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա օրինակ բերեց էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքները, որոնք շուտով կսկսեն լիարժեք գործել ԵԱՏՄ տարածքում։ Դրանք թույլ են տալիս հետևել անդրսահմանային բեռնափոխադրումներին, երաշխավորել ապրանքների անվտանգությունը և պարզեցնել մաքսային ընթացակարգերը։
Փորձագետը կարծում է, որ Նախիջևանով անցնող ճանապարհն ամենից շատ անհրաժեշտ է Թուրքիային և Ադրբեջանին՝ չընդհատվող երթուղի հաստատելու համար: Հայաստանին այն թույլ կտա մուտք գործել «Երասխ-Ջուլֆա» երկաթուղային ճյուղի հատված և երկաթուղով դուրս գալ Իրան և Հնդկական օվկիանոսի ավազանի երկրներ։
Երկաթուղին բացելու հերթական փորձը չի հաջողվել, Ադրբեջանը նոր պայմաններ ունի. Միրզոյան
Մասնագետը նաև նշեց, որ հարցը քաղաքական հարթության մեջ է, ունի նաև որոշակի ֆինանսական բաղադրիչ:
Իր հերթին Վրաստանի Տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաաթա Ցագարեիշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մի քանի տեխնիկական խնդիր նշեց, որոնք կարող են առաջանալ հայ-ադրբեջանական սահմանին «վրացական» մոդելի կիրառման դեպքում։
Նա հիշեցրեց, որ շվեյցարական SGS ընկերությունն այդպես էլ չի սկսել քաղաքական տարաձայնությունների պատճառով անգործության մատնված տրանսպորտային միջանցքների մոնիթորինգը: Սակայն նույնիսկ եթե Ռուսաստանի և Վրաստանի առաջնորդները, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչները կարողանան համաձայնության գալ, ապա գործնականում, միևնույն է, խնդիրներ կառաջանային, կարծում է նա:
Երկաթուղու աբխազական հատվածը դադարել է գործել վրաց-աբխազական պատերազմից հետո (1990-ակաների սկիզբ)։ Առաջին անգամ Աբխազիայի տարածքով ճանապարհի ապաշրջափակման հարցը քննարկվել էր դեռևս 2003թ․-ին՝ Սոչիում Վլադիմիր Պուտինի, Էդուարդ Շևարդնաձեի և Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիայի հանդիպման ժամանակ։ Այդ ժամանակ կողմերը պայմանավորվել էին հանձնաժողով ստեղծել, ստուգել ճանապարհների վիճակը, գնահատել դրա վերականգնման արժեքը։ Աշխատանքներում ներգրավվել էր նաև հայկական կողմը։ Սակայն մասնակիցներն այդպես էլ չկարողացան պայմանավորվել, թե ով պետք է ներդրումներ կատարի և թե ինչպես պետք է երկրների միջև բաշխվեն բեռնափոխադրումների հոսքից ստացվող եկամուտները։
Լրահոս
0