https://arm.sputniknews.ru/20230526/erevanum-2-terapevt-covid-19-i-dem-patvastvats-linelu-veraberjal-tvjalner-en-keghtsel-qk-60193424.html
Երևանում 2 թերապևտ Covid-19-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել. ՔԿ
Երևանում 2 թերապևտ Covid-19-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել. ՔԿ
Sputnik Արմենիա
Երբ թերապևտներից մեկն իմացել է, որ վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է առգրավել քաղաքացիներից մեկի անվամբ լրացված ամբուլատոր բժշկական քարտը, պոկել է... 26.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-26T16:48+0400
2023-05-26T16:48+0400
2023-05-26T17:11+0400
հայաստան
կորոնավիրուս
բժիշկ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտներից երկուսը Covid-19-ի դեմ 8 անձի պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։«Քննությամբ հիմնավորվել է, որ 2021 թվականի հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի տեղամասային երկու թերապևտ մի շարք քաղաքացիների ամբուլատոր բժշկական քարտերում կատարել են ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ վերջիններիս Covid-19 համավարակի դեմ պատվաստման համար հիմք հանդիսացող բժշկական զննության են ենթարկել և պարզել, որ առողջ են»,– ասված է հաղորդագրությունում։Քննությամբ պարզվել է նաև, որ թերապևտներից մեկը, տեղեկանալով վարույթն իրականացնող մարմնի կողմից քաղաքացիներից մեկի անվամբ լրացված ամբուլատոր բժշկական քարտն առգրավելու մտադրության մասին, ամբուլատոր բժշկական քարտից պոկել է կեղծ գրառումներով թերթը և այն փոխարինել նորով։ Թերապևտը կրկին ակնհայտ կեղծ գրառումներ է կատարել հիշյալ քաղաքացուն բժշկական զննության ենթարկելու վերաբերյալ, սակայն չի ներառել իր կողմից պոկված թերթի դարձերեսին կատարված անստորագիր՝ «հետպատվաստումային բարդություն չունի» գրառումը:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այլ բուժաշխատողների և անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։Իրանից Հայաստան է ներմուծվել 750 հազար դոլարի կարագ և սերուցք` առանց մաքսային վճարման
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կորոնավիրուս, բժիշկ, հհ քննչական կոմիտե
հայաստան, կորոնավիրուս, բժիշկ, հհ քննչական կոմիտե
Երևանում 2 թերապևտ Covid-19-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել. ՔԿ
16:48 26.05.2023 (Թարմացված է: 17:11 26.05.2023) Երբ թերապևտներից մեկն իմացել է, որ վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է առգրավել քաղաքացիներից մեկի անվամբ լրացված ամբուլատոր բժշկական քարտը, պոկել է կեղծ գրառումներով թերթը և այն փոխարինել նորով։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտներից երկուսը Covid-19-ի դեմ 8 անձի պատվաստված լինելու վերաբերյալ տվյալներ են կեղծել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
«Քննությամբ հիմնավորվել է, որ 2021 թվականի հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի տեղամասային երկու թերապևտ մի շարք քաղաքացիների ամբուլատոր բժշկական քարտերում կատարել են ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, որ վերջիններիս Covid-19 համավարակի դեմ պատվաստման համար հիմք հանդիսացող բժշկական զննության են ենթարկել և պարզել, որ առողջ են»,– ասված է հաղորդագրությունում։
Մինչդեռ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիները մինչ այդ մեկնել են ՀՀ-ից, այսինքն՝ 2 պատվաստումների ժամանակ ֆիզիկապես ՀՀ-ում չեն գտնվել և չէին կարող զննության ենթարկվել և պատվաստվել: Արդյունքում «ARMED» համակարգ է մուտքագրվել նրանց՝ Covid-19-ի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություն, որը հիշյալ քաղաքացիներին իրավունք է վերապահել խուսափելու Covid-19–ի դեմ պատվաստված չլինելու դեպքում ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս առկա սահմանափակումներից:
Քննությամբ պարզվել է նաև, որ թերապևտներից մեկը, տեղեկանալով վարույթն իրականացնող մարմնի կողմից քաղաքացիներից մեկի անվամբ լրացված ամբուլատոր բժշկական քարտն առգրավելու մտադրության մասին, ամբուլատոր բժշկական քարտից պոկել է կեղծ գրառումներով թերթը և այն փոխարինել նորով։ Թերապևտը կրկին ակնհայտ կեղծ գրառումներ է կատարել հիշյալ քաղաքացուն բժշկական զննության ենթարկելու վերաբերյալ, սակայն չի ներառել իր կողմից պոկված թերթի դարձերեսին կատարված անստորագիր՝ «հետպատվաստումային բարդություն չունի» գրառումը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի թերապևտներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այլ բուժաշխատողների և անձանց մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։