https://arm.sputniknews.ru/20230526/adts-n-gelenjikum-ahabekchutjun-e-kankhel-ev-dzerbakalel-kaskatsjalin-nra-mvot-rumb-e-eghel-60180157.html
ԱԴԾ-ն Գելենջիկում ահաբեկչություն է կանխել և ձերբակալել կասկածյալին. նրա մոտ ռումբ է եղել
ԱԴԾ-ն Գելենջիկում ահաբեկչություն է կանխել և ձերբակալել կասկածյալին. նրա մոտ ռումբ է եղել
Sputnik Արմենիա
Դատարանի որոշմամբ` կասկածյալը կալանավորվել է։ 26.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-26T14:01+0400
2023-05-26T14:01+0400
2023-05-26T14:03+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ձերբակալություն
ռումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58088759_0:40:1430:844_1920x0_80_0_0_e9d9823a2005015d97c1904881fe79b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Գելենջիկում ահաբեկչություն են կանխել, ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, պարզվել է` նա ուկրաինական նեոնացիզմի կողմնակիցներից է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության հանրային կապերի կենտրոնին։42-ամյա տղամարդու մոտից առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Ռումբը թաքցրած է եղել անտառում սարքավորված գաղտնարանում։ Նա հարձակում էր նախապատրաստում իրավապահ մարմինների օբյեկտի վրա։ Ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Ձերբակալվածի բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում ուժայինները ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ են հայտնաբերել։Դատարանի որոշմամբ` կասկածյալը կալանավորվել է։Մայիսի 25-ին ԱԴԾ-ն հայտնել էր ռուսական ԱԷԿ-ներում դիվերսանտների կողմից նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման մասին։ Ուկրաինայի երեք քաղաքացիներ` Ալեքսանդր Մայստրուկը, Էդուարդ Ուսատենկոն և Յուրի Կիշչակը, հավաքագրվել էին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Վիտալի Գորբատյուկի կողմից: Ուժայինները ձերբակալել էին նաև Ռուսաստանի երկու քաղաքացու, որոնք կապով և տրանսպորտով աջակցել էին խմբին:Դիվերսանտներին հաջողվել էր պայթեցնել էլեկտրահաղորդման գծի մեկ հենասյուն Լենինգրադի ԱԷԿ-ում, ականապատել էլեկտրահաղորդման գծի չորս հենասյուն և պայթուցիկ սարքեր տեղադրել Կալինինի ԱԷԿ-ի ևս յոթ հենասյուների տակ:ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Բասաևի և Խաթաբի խմբավորումների նախկին գրոհայինների. կադրեր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58088759_177:0:1318:856_1920x0_80_0_0_405fb838792759be8863b0b50c7ffa69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, ռումբ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ձերբակալություն, ռումբ
ԱԴԾ-ն Գելենջիկում ահաբեկչություն է կանխել և ձերբակալել կասկածյալին. նրա մոտ ռումբ է եղել
14:01 26.05.2023 (Թարմացված է: 14:03 26.05.2023) Դատարանի որոշմամբ` կասկածյալը կալանավորվել է։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Գելենջիկում ահաբեկչություն են կանխել, ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, պարզվել է` նա ուկրաինական նեոնացիզմի կողմնակիցներից է։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության հանրային կապերի կենտրոնին։
42-ամյա տղամարդու մոտից առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Ռումբը թաքցրած է եղել անտառում սարքավորված գաղտնարանում։ Նա հարձակում էր նախապատրաստում իրավապահ մարմինների օբյեկտի վրա։ Ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Ձերբակալվածի բնակության հասցեում կատարված խուզարկության ընթացքում ուժայինները ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ են հայտնաբերել։
Դատարանի որոշմամբ` կասկածյալը կալանավորվել է։
Մայիսի 25-ին ԱԴԾ-ն
հայտնել էր ռուսական ԱԷԿ-ներում դիվերսանտների կողմից նախապատրաստվող ահաբեկչությունների կանխման մասին։ Ուկրաինայի երեք քաղաքացիներ` Ալեքսանդր Մայստրուկը, Էդուարդ Ուսատենկոն և Յուրի Կիշչակը, հավաքագրվել էին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Վիտալի Գորբատյուկի կողմից: Ուժայինները ձերբակալել էին նաև Ռուսաստանի երկու քաղաքացու, որոնք կապով և տրանսպորտով աջակցել էին խմբին:
Դիվերսանտներին հաջողվել էր պայթեցնել էլեկտրահաղորդման գծի մեկ հենասյուն Լենինգրադի ԱԷԿ-ում, ականապատել էլեկտրահաղորդման գծի չորս հենասյուն և պայթուցիկ սարքեր տեղադրել Կալինինի ԱԷԿ-ի ևս յոթ հենասյուների տակ: