44–օրյա պատերազմը կանխատեսելի էր 1990-1991 թվականներին. Վահագն Խաչատուրյանը` Կատարում
13:12 26.05.2023 (Թարմացված է: 13:16 26.05.2023)
© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանի հանդիպումը Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
© Photo : official site of the President of RA
Բաժանորդագրվել
Կատարի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը խոսել է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների մասին, պատասխանել հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Եթե ՀՀ–ն լիներ այնպիսի մի երկիր, որը չունենար արտաքին խնդիրներ և մարտահրավերներ, այլ պարզապես իր երկրի հոգսերով ապրեր, կարող էր շատ ավելի մեծ հաջողություններ ունենալ, բայց հիմա կան մեծ մարտահրավերներ, որոնքլուծելը հեշտ չէ։ Այս մասին Կատարի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Այն ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ, դեռևս կանխատեսելի էր 1990-1991 թվականների, երբ որ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները լուծել պատերազմի միջոցով։ Շատ տեսանելի էր, որ այդպիսի իրավիճակ լինելու է, բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ։ Ավելի հեշտ էր հայ ժողովրդին ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994 թվականի պատերազմի ժամանակ. մայիսին կնքել էինք պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր, և հետո 20 և ավել տարի բանակցային գործընթացի մեջ էինք»,–ասել է Խաչատուրյանը։
Բանակցային գործընթացի ժամանակ, Խաչատուրյանի խոսքով, Ադրբեջանն այդ ողջ ժամանակահատվածում պատրաստվել է պատերազմի։ Եվ այժմ` պատերազմից հետո, ՀՀ–ն փորձում է որպես պետություն իր անվտանգային հարցերը լուծել։
© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանի հանդիպումը Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
© Photo : official site of the President of RA
ՀՀ նախագահը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին, կարևորել Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, անդրադարձել սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես և տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությանը և այլ հարցերի: