00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

3 մլն մանրաձուկ է լցվել Սևան. մասնագետը` այն մասին, թե ինչու ձկան պաշարները չեն ավելանում

Սևան 3 մլն մանրաձուկ է լցվել. Մասնագետն այն մասին, թե ինչու ձկան պաշարները չեն ավելացել
Բաժանորդագրվել
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրել է, թե որն է Սևանի խնդիրը, ինչու ձկան պաշարները չեն ավելանում։
2014-2023թթ-ի ընթացքում Սևանա լիճ բաց է թողնվել իշխանի ավելի քան 3 745 000 մանրաձուկ։ Ամենամյա այս միջոցառման արդյունքում, սակայն, լճում ձկան պաշարները գրեթե չեն ավելանում։
Պաշտոնական տվյալներով` 2019 և 2020թթ.–ին Սևանում իշխանի պաշարը եղել է 1-1,5 տոննայի սահմաններում, 2021թ.–ին` 4,82 տոննա:
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանի համոզմամբ` ամբողջ խնդիրն անօրինական որսն է։ Մի կողմից ձուկը լցնում են լիճը, մյուս կողմից` որսում։
«Պարզ է, որ դրա շատ քիչ տոկոսն է մնում, որովհետև ամբողջը որսվում է։ Որսվում է հատկապես բազմացման շրջանում, երբ ձուկը բաձրանում է գետի հոսանքն ի վեր։ Որսագողությունը, իհարկե, կա։ Դուք էլ տեսնում եք, որ ձվադրման ժամանակ էլի ձկնկիթ են վաճառում։ Արգելքը լիարժեք չեն պահպանում, որովհետև դա հեշտ չէ։ Սոցիալական հարցեր կան, քաղաքական հարցեր կան և այլն»,– Sputnik Արմենիայի եթերում ասել է Գաբրիելյանը։
Սևանա լճում ձկան պաշարների վերջին ուսումնասիրությունն արվել է 2022թ-ի հոկտեմբերին։ Ընդհանուր պաշարը գնահատվել է ավելի քան 3000 տոննա, որից 500 տոննան` արդյունագործական։
Ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տարիներին պաշարների զգալի ավելացում չկա, կան միայն որոշակի տատանումներ։
«Օրինակ` անցած տարի նախանցյալ տարվա նկատմամբ որոշակի նվազում կար, բայց չի կարելի ասել, որ դա մեծ նվազում է։ Ինչ-որ մակարդակի վրա տատանումներ են։ Մի քանի տարի առաջ արդյունագործական ծավալը բարձրացավ 500-ից մինչև 600 ու հիմա 500-600–ի վրա կանգնել է»,– ասում է մասնագետը։
Սիգի պահպանման խնդիրը շատ ավելի բարդ է, քանի որ այն արհեստականորեն հնարավոր չէ բազմացնել ու բաց թողնել բնություն։
Այս դեպքում պահպանման միակ տարբերակը, Բարդուղ Գաբրիելյանի համոզմամբ, ապօրինի որսի իսպառ բացառումն է։
«Պետք է համալիր միջոցառումներ իրականացվեն, մի կառույցը չի կարող պայքարել միայնակ։ Հատկապես պետք է խստացվի ապօրինի վաճառքը շուկաներում, փողոցներում, բակերում։ Ու հատկապես պետք է արգելվի սիգի ձկնկիթի վաճառքը»,– նկատում է Գաբրիելյանը։
Հիշեցնենք` կառավարությունն այս տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ արգելել է սիգի ձկնկիթի արտահանումը` 6 ամիս ժամկետով։ Գործադիրն այսկերպ փորձում է պայքարել հատկապես ձվադրման սեզոնին սիգի անօրինական որսի դեմ։
Բարդուղ Գաբրիելյանի համոզմամբ` ժամանակավոր արգելքը ցանկալի չափով արդյունավետ չէ։ Հարկավոր է անժամկետ սահմանափակում կիրառել ձկնկիթի արտահանման նկատմամբ։
«Ստավում է, որ իրենք որսում են ձվադրման ժամանակ, ձկնկիթը հավաքում, որ ոչ միայն վաճառեն, այլև հետո, երբ արտահանման արգելքը հանվի, մի բան էլ արտահանեն։ Իսկ դա արդեն խթան է, որ ձվադրող ձկանը բռնեն» ,– բացատրում է մասնագետը։
Ի դեպ, Գաբրիելյանի խոսքով` սիգի ձկնկիթի արտահանման արգելքը կիրառվել է հենց մասնագիտական խմբի առաջարկով։ Մասնագետների առաջարկի մեջ, սակայն, եղել է ոչ միայն արտահանման, այլև ընդհանրապես թե՛ ձկնկիթ հավաքելը, թե՛ վաճառքը և թե՛ արտահանումն արգելելը։ Բայց այդ առաջարկներն առայժմ մնացել են առկախված։
Մեր զրուցակիցը չի բացառում, որ առաջիկայում կառավարությունը դրանք ևս կներառի ավելի համապարփակ օրենսդրական նախաձեռնության մեջ։
Լրահոս
0