00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՀՀ–ն դիմել է Ինտերպոլին

© Photo : official site of Public Voice PartyՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Բաժանորդագրվել
Ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Հանրային ձայն» կուսակցության նախագահ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրան ՀՀ–ի իրավապահ մարմիններին փոխանցելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Պարզվել է`Վարդան Ղուկասյանը, Արտակ Գալստյանը, ինչպես նաև երկու այլ անձինք խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից (Տիգրան Արզաքանցյան,– խմբ.) շորթել են 53.806.500 դրամին համարժեք 110.000 դոլար գումար։
Նրանք նաև ծառայությունների մատուցման քողի տակ գումար են շորթել գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչից` գույքային պահանջներ ներկայացնելու միջոցով։ Գումարի չափը եղել է 60.000-100.000 դոլար։
Ձեռք բերված փաստերի հիման վրա խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար վերոհիշյալ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Արտակ Գալստյանին և նշված երկու անձանց ներկայացվել է մեղադրանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
«Իրականացված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վարդան Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթի ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք»,– ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, 2022թ–ի նոյեմբերի 12-ին հանրության լայն շրջանակների համար հասանելի «youtube.com» և «facebook.com» սոցիալական կայքերի իր անհատական էջերով պայմանագրային զինծառայողների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ այդպիսի բռնությունը։
Ձեռք բերված փաստերի հիման վրա Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում),
489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը),
330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը),
2 դրվագ առերևույթ հանցագործությունը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով ծանր վիրավորանք) նախատեսված հանցագործություն կատարելու համար։
Ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Վարդան Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ելնելով դրանից՝ քրեական վարույթին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը` ԱՄՆ իրավասու մարմիններից անհրաժեշտ օժանդակություն ստանալու նպատակով։
Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի` «Դոգի» քույրը
Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված տեղեկատվության՝ ոստիկանությունը միջոց է ձեռնարկել Ինտերպոլի միջոցով Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։
Լրահոս
0