https://arm.sputniknews.ru/20230525/suren-papikjany-chi-meknel-minsk-hapk-pashtpanutjan-nakhararutjan-khvorhrdi-nistin-60095683.html
Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարության խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարության խորհրդի նիստին
Sputnik Արմենիա
Պապիկյանն այսօր մասնակցում է ՀՀ կառավարության նիստին։ 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T11:18+0400
2023-05-25T11:18+0400
2023-05-25T11:18+0400
սուրեն պապիկյան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60043488_0:17:1280:737_1920x0_80_0_0_8bdb51a5e7d630d1b04a173a370ce700.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ ղեկավարներն այսօր քննարկելու են կոալիցիոն փոխգործակցության հարցեր։Ինչպես Sputnik Արմենիային հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ Պապիկյանն այսօր կմասնակցի կառավարության նիստին։Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։Նիստի մասնակիցները քննարկելու են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60043488_0:0:1228:920_1920x0_80_0_0_e622bdf97bc1436aba64fd5fa10e52d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հհ պաշտպանության նախարարություն (պն)
սուրեն պապիկյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հհ պաշտպանության նախարարություն (պն)
Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարության խորհրդի նիստին
Պապիկյանն այսօր մասնակցում է ՀՀ կառավարության նիստին։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ ղեկավարներն
այսօր քննարկելու են կոալիցիոն փոխգործակցության հարցեր։
Ինչպես
Sputnik Արմենիային հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ Պապիկյանն այսօր կմասնակցի կառավարության նիստին։
Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Նիստի մասնակիցները քննարկելու են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։