https://arm.sputniknews.ru/20230525/putinn-arajarkum-e-evrasiakan-tekhnvolvogiakan-dashinqner-steghtsel-60128048.html
Պուտինն առաջարկում է եվրասիական տեխնոլոգիական դաշինքներ ստեղծել
Պուտինն առաջարկում է եվրասիական տեխնոլոգիական դաշինքներ ստեղծել
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահն ընդգծեց, որ պետք է ամրապնդել նաև ԵԱՏՄ անդամ երկրների թվային ինքնիշխանությունը։ 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T16:58+0400
2023-05-25T16:58+0400
2023-05-25T17:02+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60128663_0:103:1600:1003_1920x0_80_0_0_e878e5490d801eb66cfc458c4e3c50fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ-ում նորարարական գործակցությունը կնվազեցնի կախվածությունը արևմտյան ընկերություններից։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Նրա խոսքով` սա կարևոր է` հատկապես հաշվի առնելով, որ այդ ոլորտներում այլ երկրների կողմից համագործակցությունը սահմանափակելու միտումներ կան:Ըստ ՌԴ նախագահի` պետք է ամրապնդել նաև ԵԱՏՄ անդամ երկրների թվային ինքնիշխանությունը։ Նա առաջարկեց ստեղծել միասնական թվային էկոհամակարգ, որը կմիավորի Էլեկտրոնային հանրային ծառայությունների ազգային համակարգերը։Նա կարևորեց նաև ԵԱՏՄ ֆինանսական ինքնիշխանության ամրապնդումը ՝ կայուն բանկային և հաշվարկային ենթակառուցվածքների ապահովման ու միասնական եվրասիական ֆինանսական շուկայի ներդաշնակեցման միջոցով։Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։ԵԱՏՄ-ում տնտեսության զարգացման տեմպերով գլխավոր շահառուն Հայաստանն է. ՊուտինԸնդլայնված նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):ԵԱՏՄ–ում ապադոլարացումն արդեն տեղի է ունեցել. Օվերչուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60128663_189:0:1600:1058_1920x0_80_0_0_044610ad44f10d7a3ba2906a343ec519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), վլադիմիր պուտին
եվրասիական տնտեսական միություն (եատմ), վլադիմիր պուտին
Պուտինն առաջարկում է եվրասիական տեխնոլոգիական դաշինքներ ստեղծել
16:58 25.05.2023 (Թարմացված է: 17:02 25.05.2023) ՌԴ նախագահն ընդգծեց, որ պետք է ամրապնդել նաև ԵԱՏՄ անդամ երկրների թվային ինքնիշխանությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ-ում նորարարական գործակցությունը կնվազեցնի կախվածությունը արևմտյան ընկերություններից։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով` սա կարևոր է` հատկապես հաշվի առնելով, որ այդ ոլորտներում այլ երկրների կողմից համագործակցությունը սահմանափակելու միտումներ կան:
«Կարելի է մտածել եվրասիական տեխնոլոգիական դաշինքների ստեղծման մասին ՝ երրորդ երկրներից շահագրգիռ գործընկերների ներգրավմամբ։ Դրանց նպատակը կարող է լինել նոր, գիտատար, բարձր տեխնոլոգիական արտադրությունների կազմակերպումը»,– ասաց նա։
Ըստ ՌԴ նախագահի` պետք է ամրապնդել նաև ԵԱՏՄ անդամ երկրների թվային ինքնիշխանությունը։ Նա առաջարկեց ստեղծել միասնական թվային էկոհամակարգ, որը կմիավորի Էլեկտրոնային հանրային ծառայությունների ազգային համակարգերը։
Նա կարևորեց նաև ԵԱՏՄ ֆինանսական ինքնիշխանության ամրապնդումը ՝ կայուն բանկային և հաշվարկային ենթակառուցվածքների ապահովման ու միասնական եվրասիական ֆինանսական շուկայի ներդաշնակեցման միջոցով։
Հիշեցնենք` Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մոսկովյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին կհաջորդի Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկումը։
Ընդլայնված նիստին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):