00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտպանվել հնարավոր չէ. փորձում են նույնականացնել «Pegasus»–ը Հայաստան «բերողին»

© Unsplash / Priscilla Du PreezՍմարթֆոններով երիտասարդներ
Սմարթֆոններով երիտասարդներ - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Սմարթֆոններով երիտասարդներ
Բաժանորդագրվել
Գաղտնալսման զոհ են դարձել ինչպես հասարակական և քաղաքական գործիչներ, այնպես էլ իրավապաշտպաններ, լրագրողներ։ Տվյալները հրապարակել է «Amnesty International»–ը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Pegasus« լրտեսական ծրագիրը կարող է վաճառվել միայն այն պետություններին, որոնք սպասարկում են Արևմուտքի շահերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։
«Amnesty International» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տվյալներ, որտեղ նշվում է, որ առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչ, լրագրող և իրավապաշտպան հայտնվել են «Pegasus» լրտեսական ծրագրի թիրախում։
Բոշյանը պատահական չի համարում լրտեսական ծրագրի ակտիվությունը Հայաստանում ։ Ըստ նրա` լրտեսական այս դեպքերն ուղիղ կապ ունեն հայ–ադրբեջանական հակամարտության, Իսրայելի ակտիվության հետ այս տարածաշրջանում` հաշվի առնելով նաև, որ Իսրայելը կապ ունի այս ծրագրի ստեղծման հետ։
«2018 թվականից ակնհայտ էր, որ քաղաքական փոփոխությունները ՀՀ–ում ուղղված են մեկ հարց լուծելուն։ Դա ՀՀ–ի քաղաքական քարտեզը փոխելն է։ Կարծես թե մանրուք է, սակայն ինչո՞ւ են ՀՀ–ում լրագրողները կամ որոշակի գործիչներ հայտնվել թիրախում։ Պատճառն ակնհայտ է, որովհետև այդ մարդիկ լրատվական և քաղաքական դաշտում միտք են ձևավորում։ Իսկ ծրագրով նախապես հրապարակային դաշտ նետվող մտքին ծանոթանալով` համապատասխան ինֆորմացիոն հակադարձում է լինում»,–ասաց Բոշյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից այդ ծրագիրը պատվիրելու վերաբերյալ հասարակության շրջանում տարածված կարծիքին, փորձագետը նշեց, որ ՀՀ–ի նման պետությունը չէր կարող այն գնել, նրան կարող էին տալ կամ պարտադրել, որ կիրառվի հետախուզության նպատակով։
«Անգամ եթե դու պետություն ես, չես կարող ուղղակի գումար տալ, առնել ծրագիրը։ Գումարով դա վերցնել հնարավոր է միայն այն դեպքում, եթե քո գործունեությունը համապատասխանում է արևմտյան բլոկի շահերին։ Այսինքն` եթե անգամ Հայաստանն է այդ ծրագիրը գնել, ապա գնել է արևմտյան բլոկի գեոպոլիտիկ պրոցեսի շուրջ»,– վստահեցրեց մեր զրուցակիցը
Անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավոր լինի նույնականացնել ՀՀ քաղաքացիների հեռախոսներում «Pegasus» լրտեսական ծրագիրը ներդրողին կամ ներդրողներին։
«Չունեմ բավարար տվյալ, որպեսզի ասեմ, թե ով է վարակել, միայն գիտենք, որ Ադրբեջանում կա «Pegasus»-ի ենթակառուցվածք, և այդ երկիրն օգտագործել է տվյալ ծրագիրն իր ակտիվիստներին, ընդդիմադիրներին գաղտնալսելու համար։ Մեկ այլ դեպքում էլ հայաստանյան «զոհերից» շատերը կասկածում են, որ իրենց գաղտնալսել է ՀՀ կառավարությունը։ Կարող եմ վստահեցնել` ապացույց չունենք, որ այդ ամենն արել է հստակ որևէ պետություն, միայն կասկածներ կան»,– ասաց Մուրադյանը։
Նրա պնդմամբ` որևէ կերպ հնարավոր չէ ծրագրից պաշտպանվել, եթե քեզ մոտ սմարթֆոն է, քանի որ «Pegasus» լրտեսական ծրագիրը վտանգավոր և ռիսկային է միայն սմարթֆոնների համար։ Փորձագետը շեշտեց` այն անձինք, որոնց հեռախոսներն արդեն վարակվել են, մասնագետի համար շատ դժվար է այն վերացնել, ջնջել։ Ռիսկ կա, որ նույն հեռախոսն անգամ «մաքրելուց» հետո կարող է երկրորդ անգամ էլ վարակել։
Հարցին, թե ինչպես է այդ ծրագիրը ներդրվում մարդու հեռախոսի մեջ, Մուրադյանը նշեց` ցանկացած հեռախոս խոցելի է, հենց դրանք են օգտագործվում ու լրտեսական ծրագրերը ներբեռնում։
«Շատ դեպքերում մարդու ազդեցությունն էլ կարող է լինել, այսինքն` քաղաքացին հղում է ստանում, սեղմում է, ու հեռախոսը վարակվում է։ «Pegasus»-ի դեպքում մարդու գործողություն պետք չէ, այդ պարագայում օգտագործվում է տվյալ հեռախոսի խոցելիությունը։ Շատ դեպքերում «Iphone» ունեցողների հեռախոսներին գալիս է «iMessage», որը կատարում է իր «սև գործը» և ջնջվում։ Դա արվում է կա՛մ այն ժամանակ, երբ հեռախոսը լիցքավորվում է, կա՛մ էլ գիշերը, որպեսզի մարդը չտեսնի, թե ինչ է տեղի ունեցել։ Լրտեսական ծրագրերի միջոցով հնարավոր է հեռախոսում եղած բոլոր տվյալների, զրույցների, կատարված զանգերի հասանելիություն ստանալ»,– ասաց Մուրադյանը։
Հիշեցնենք` դեռ 2021 թվականից էին մարդիկ սկսել կասկածել, որ իրենց հեռախոսներում ինչ–որ լրտեսական ծրագրեր կան, ինչը որոշ ստուգումներից և ուսումնասիրություններից հետո հաստատվեց։
«Amnesty International»–ն իր զեկույցում հայտնել է, որ 2021 թվականի ապրիլ–մայիսին «Pegasus»–ի զոհ են դարձել լրագրողներ, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, քաղաքական գործիչներ և այլք։
Լրահոս
0