https://arm.sputniknews.ru/20230525/papikjani-hapk-nistin-chmasnakcely-kap-chuni-hh-hapk-haraberutjunneri-het-hvovhannisjan-60111323.html
Պապիկյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը կապ չունի ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. Հովհաննիսյան
Պապիկյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը կապ չունի ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Իշխանական խմբակցության քարտուղարը վստահեցրեց` նախարարի` նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։ 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T14:16+0400
2023-05-25T14:16+0400
2023-05-25T14:17+0400
սուրեն պապիկյան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արթուր հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57653169_0:56:1415:852_1920x0_80_0_0_5cfe54075e460879108f5c747068d4a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, արդյոք սրանք ՀԱՊԿ–ից դուրս գալու նախանշաններ չեն։Նա վստահեցրեց` նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։Հիշեցնենք` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. ՇոյգուՆիստի օրակարգում են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/04/57653169_158:0:1415:943_1920x0_80_0_0_cdfdc983ef3012d3ff4cd68b610026a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արթուր հովհաննիսյան
սուրեն պապիկյան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արթուր հովհաննիսյան
Պապիկյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը կապ չունի ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների հետ. Հովհաննիսյան
14:16 25.05.2023 (Թարմացված է: 14:17 25.05.2023) Իշխանական խմբակցության քարտուղարը վստահեցրեց` նախարարի` նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, արդյոք սրանք ՀԱՊԿ–ից դուրս գալու նախանշաններ չեն։
«Մանրամասներին չեմ տիրապետում, վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ` դրանք կապ ունեն պաշտպանության նախարարի այլ գործերի, այլ տեխնիկական հարցերի հետ»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց` նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։
Հիշեցնենք` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն
Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Նիստի օրակարգում են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։