00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ն մեծացնում է ռազմական ներուժը Եվրոպայում, ԱՄՆ-ն` ապակայունացնում Աֆղանստանը․ Շոյգու

© Photo : ОДКБՍերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգու - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Բաժանորդագրվել
Միացյալ Նահանգները կազմակերպել է Մերձավոր Արևելքի վերահսկվող ավազակախմբերից գրոհայինների տեղափոխումը Աֆղանստան։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքն ուկրաինական ճգնաժամը որպես առիթ է օգտագործում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում իր խմբավորումները մեծացնելու համար, իսկ ԱՄՆ-ն ապակայունացնում է Աֆղանստանն ու տարածաշրջանը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամն օգտագործում է որպես իր խմբավորումների ավելացման առիթ։ Մեկնարկել է դաշինքի ընդլայնման հերթական փուլը։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, հարվածային սպառազինություն է տեղակայվում, մեծանում են համատեղ զորավարժությունների մասշտաբներն ու ինտենսիվությունը»,-ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
Նա նշել է, որ ամենախոշորը կլինեն Defender Europe 2023 զորավարժությունները, որոնց մասնակցելու համար ներգրավվում են նաև դաշինքի անդամ չհանդիսացող երկրները:
Շոյգուն նշել է, որ մյուս տագնապալի պահը ուժեղացող ագրեսիվ հռետորաբանությունն է և Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների համատեղ «միջուկային առաքելությունները»՝ միջուկային զենքի մատակարարման միջոցների կիրառման մշակման, ինչպես նաև ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի բաղադրիչների կատարելագործումը:
Կարևոր է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին. Շոյգու
Այդ նույն շարքում են, նրա խոսքով, աղքատացված ուրանով զինամթերքի մատակարարումներն Ուկրաինա, սադրանքների և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական օբյեկտներին հարվածների փորձերը։
Իր հերթին ԱՄՆ-ն, հայտարարել է Շոյգուն, մտադիր է օգտագործել Աֆղանստանում գտնվող ապօրինի զինված խմբավորումների ներուժը՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար:
«Անկայունության ևս մեկ օջախ շարունակում է մնալ Աֆղանստանը։ Հիմնական սպառնալիքը գալիս է անօրինական զինված խմբավորումներից, որոնք թալիբների իսլամական շարժման իշխանության գալուց հետո զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերն այդ երկրում («Թալիբան» շարժումը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության համար,-խմբ.): Կարծում ենք, որ ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել այդ ահաբեկչական կազմակերպությունների ներուժը՝ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու համար»,-ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ այդ նպատակով կազմակերպվել է Մերձավոր Արևելքի վերահսկվող ավազակախմբերից գրոհայինների տեղափոխումը Աֆղանստան։
«Հետագայում հնարավոր է նրանց ներթափանցումը հարևան երկրներ, մասնավորապես՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։ Այս պայմաններում կարևոր ենք համարում համակարգել ջանքերն աֆղանական ուղղությամբ, պատշաճ ուշադրություն դարձնել համատեղ զորավարժություններին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Միևնույն ժամանակ Շոյգուն նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Աֆղանստանը վերակենդանացնելու ուղղությամբ աշխատելու փոխարեն, իրենց հապճեպ հեռանալուց հետո փորձում են տարբեր միջոցներով վերականգնել իրենց ռազմական ներկայությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:
«Մենք դա գնահատում ենք որպես ուղղակի սպառնալիք այնտեղ և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ տարածքում կայունության համար», –հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. Շոյգու
Նիստի օրակարգում են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։
Լրահոս
0