00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրան Պողոսյանն ինքն է ԱԱԾ տնօրենին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն կոկաին է

© Sputnik / Aram NersesyanՄիհրան Պողոսյան
Միհրան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Միհրան Պողոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԴԱՀԿ նախկին պետը շեշտում է, որ 1 տոննա կոկաինի գտնվելու մասին ահազանգած մարդիկ կարող են անձնական անվտանգության խնդիր ունենալ, իսկ պատկան մարմինները խախտում են գաղտնիության իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն ինքն է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին տեղեկացրել, որ կոնտեյների մեջ բանանի փոխարեն փոշենման զանգված է։ Այս մասին հայտարարություն է տարածել ինքը՝ Միհրան Պողոսյանը։ Նրա խոսքով` մայիսի 13-ին, տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ է եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։
«Զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ»,– նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ մայիսի 17–ին ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։
Ըստ Պողոսյանի` հենց այդ հեռախոսազրույցի ընթացքում նա տեղեկացրել է, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իր մտերիմի ընկերության աշխատակիցները բանանի կոնտեյների մեջ հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։
«Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրենը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է և ցանկանում է հաղորդում տալ։ ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին»,– ընդգծում է ԴԱՀԿ նախկին պետը։
Ըստ նրա` այն պարագայում, երբ իրենք քաղաքացիական պատասխանատվություն են ցուցաբերել և պատկան մարմիններին տեղեկացրել կոկաինի մասին, վերջիններս խախտում են գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը։ Պողոսյանի խոսքով` 1 տոննա կոկաինի գտնվելու մասին ահազանգած մարդիկ կարող են անձնական անվտանգության խնդիրներ ունենալ։
Նա կոչ է արել այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն» ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին։
Հիշեցնենք` մայիսի 24-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերություն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է և այժմ գտնվում է հետախուզման մեջ։ Ըստ էության` Փաշինյանն իր խոսքում նկատի է ունեցել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին։
Լրահոս
0