https://arm.sputniknews.ru/20230525/legitimacnum-en-davatshanutjuny-svoghvomvonjany-glendeli-ev-arcakhi-hajerin-hamematelu-masin-60111220.html
Լեգիտիմացնում են դավաճանությունը. Սողոմոնյանը` Գլենդելի և Արցախի հայերին համեմատելու մասին
Լեգիտիմացնում են դավաճանությունը. Սողոմոնյանը` Գլենդելի և Արցախի հայերին համեմատելու մասին
Sputnik Արմենիա
«Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դեցենտ Մենուա Սողոմոնյանը նշում է, որ ի տարբերություն Արցախի, Գլենդելում ապրող հայերի հարցը հայկական հարցի բաղադրիչ մաս... 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T19:30+0400
2023-05-25T19:30+0400
2023-05-25T19:30+0400
ռադիո
պոդկաստ
արցախ
հանրաքվե
հայաստան
«ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60119681_0:0:1601:901_1920x0_80_0_0_a0d6c61dbebf174e427ba031df7798fd.jpg
Լեգիտիմացնում են իրենց դավաճանությունը. Սողոմոնյանը՝ Գլենդելի և Արցախի հայերին համեմատելու մասին
Sputnik Արմենիա
Լեգիտիմացնում են իրենց դավաճանությունը. Սողոմոնյանը՝ Գլենդելի և Արցախի հայերին համեմատելու մասին
Արցախում և այլ պետություններում ապրող հայերի հարցերն իրարից խիստ տարբեր են։ Դրանք իրար հետ համեմատելը մոլորեցնում է հանրությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դեցենտ Մենուա Սողոմոնյանը` արձագանքելով ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համեմատությանը։Իշխող ուժի պատգամավոր Գուրգեն Արսենյանը արցախահայերի կարգավիճակը համեմատել էր Գլենդելում, Ջավախքում և այլ երկրներում ապրող հայության կարգավիճակի հետ` ընդգծելով, որ պետական պաշտոնյաների խնդիրն առաջինը ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն է։Դոցենտն ընդգծում է` Ջավախքի, Գլենդելի, Կրասնոդարի (կամ այլ վայրերի, որտեղ կա սփյուռք) հայերը պահպանում են իրենց ինքնությունը։ Նրանց ցեղասպանություն չի սպառնում ինչպես Արցախի հայերի դեպքում։ Ո՛չ ԱՄՆ–ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Վրաստանն այնտեղ ապրող հայության համար գոյութենական սպառնալիք չեն ներկայացնում` ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի։Սողոմոնյանը, բացի այդ, նշում է, որ ի տարբերություն Արցախի` Գլենդելում ապրող հայերի հարցը հայկական հարցի բաղադրիչ մաս չէ։Սողոմոնյանը հիշեցնում է` արցախցին ապրում է իր դարավոր հայրենիքում և դա հայության հայրենիքն է, և երբ իշխանական թևից հիշատակում են պետական շահի և ազգային շահի միջև ընտրության մասին, չպետք է մոռանան` ինչ է գրված ՀՀ հիմնադիր փաստաթղթում` Անկախության հռչակագրում։Գուցե Ստեփանակերտում կասկածով են վերաբերվում Բաքվի պատրաստակամությանը. Փաշինյան«Ազգային շահը ոչ թե Գուրգեն Արսենյանի մտքի արգասիքն է կամ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի պատկերացումը, այլ շատ որոշակի է և կոնկրետ։ Այս պարագայում ազգային շահը ֆիքսված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, որտեղ Արցախի ազատությունը, այնուհետև Արցախի միացումը ՀՀ–ին ամրագրված է որպես ազգային-պետական նպատակ։ Այլ հիմնարար փաստաթուղթ գոյություն չունի, որը կարող է վիճարկել սա։ Այսինքն` մեր պետական շահը` որպես ազգային նպատակ, ունի հստակ իր ձևակերպվածությունը, և դա հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորումն է»,–ասաց փորձագետը։Հետագայում Արցախի վերամիավորումը մայր հայրենիքի հետ վերահաստատվել է 1992 թվականի հուլիսի 8–ի Գերագույն խորհրդի որոշմամբ, որով գործադիրին արգելվում է ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը կճանաչվի որպես Ադրբեջանի մաս։Սողոմոնյանը հավելեց, որ վերոնշյալից ելնելով է օրերս մեկնարկել «Ազատ Արցախ հայաքվե» նախաձեռնությունը, որի նպատակն է քրեականացնել ՀՀ–ի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող որևէ հայտարարություն, որևէ գործողություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60119681_0:0:1425:1068_1920x0_80_0_0_21b613ef6aa0eb33706e58ecaf01ef80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, արցախ, հանրաքվե, հայաստան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, аудио
պոդկաստ, արցախ, հանրաքվե, հայաստան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, аудио
Լեգիտիմացնում են դավաճանությունը. Սողոմոնյանը` Գլենդելի և Արցախի հայերին համեմատելու մասին
«Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դեցենտ Մենուա Սողոմոնյանը նշում է, որ ի տարբերություն Արցախի, Գլենդելում ապրող հայերի հարցը հայկական հարցի բաղադրիչ մաս չէ։
Արցախում և այլ պետություններում ապրող հայերի հարցերն իրարից խիստ տարբեր են։ Դրանք իրար հետ համեմատելը մոլորեցնում է հանրությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ, ԵՊՀ դեցենտ Մենուա Սողոմոնյանը` արձագանքելով ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համեմատությանը։
Իշխող ուժի պատգամավոր
Գուրգեն Արսենյանը արցախահայերի կարգավիճակը համեմատել էր Գլենդելում, Ջավախքում և այլ երկրներում ապրող հայության կարգավիճակի հետ` ընդգծելով, որ պետական պաշտոնյաների խնդիրն առաջինը ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն է։
«Դա կոչվում է հանրությանը մոլորեցնելով` լեգիտիմացնել իրենց դավաճանությունը։ Այսինքն` Արցախի հանձնումը մատուցել հանրությանը որպես պետական շահ։ Սա հենց դավաճանության լեգիտիմացումն է։ Արցախահայության և սփյուռքի հայության հարցերն իրենց սրությամբ, այժմեականությամբ, էքզիստենցիալ բնույթով տարբեր հարցեր են»,–ասում է Սողոմոնյանը։
Դոցենտն ընդգծում է` Ջավախքի, Գլենդելի, Կրասնոդարի (կամ այլ վայրերի, որտեղ կա սփյուռք) հայերը պահպանում են իրենց ինքնությունը։ Նրանց ցեղասպանություն չի սպառնում ինչպես Արցախի հայերի դեպքում։ Ո՛չ ԱՄՆ–ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Վրաստանն այնտեղ ապրող հայության համար գոյութենական սպառնալիք չեն ներկայացնում` ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի։
Սողոմոնյանը, բացի այդ, նշում է, որ ի տարբերություն Արցախի` Գլենդելում ապրող հայերի հարցը հայկական հարցի բաղադրիչ մաս չէ։
«Երկու հայկական պետությունների գոյությունը մեր թշնամու խնդիրները խիստ դժվարացնում է, քանի որ նրանք երկու ճակատով են պայքարում։ Եթե Արցախի Հանրապետությունը չի լինում, նրանք մեկ ճակատով կպայքարեն և իրենց հաջողության շանսերը շատ ավելի մեծ կլինեն»,–ասում է նա։
Սողոմոնյանը հիշեցնում է` արցախցին ապրում է իր դարավոր հայրենիքում և դա հայության հայրենիքն է, և երբ իշխանական թևից հիշատակում են պետական շահի և ազգային շահի միջև ընտրության մասին, չպետք է մոռանան` ինչ է գրված ՀՀ հիմնադիր փաստաթղթում` Անկախության հռչակագրում։
«Ազգային շահը ոչ թե Գուրգեն Արսենյանի մտքի արգասիքն է կամ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի պատկերացումը, այլ շատ որոշակի է և կոնկրետ։ Այս պարագայում ազգային շահը ֆիքսված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում, որտեղ Արցախի ազատությունը, այնուհետև Արցախի միացումը ՀՀ–ին ամրագրված է որպես ազգային-պետական նպատակ։ Այլ հիմնարար փաստաթուղթ գոյություն չունի, որը կարող է վիճարկել սա։ Այսինքն` մեր պետական շահը` որպես ազգային նպատակ, ունի հստակ իր ձևակերպվածությունը, և դա հայ ժողովրդի հավաքական կամքի դրսևորումն է»,–ասաց փորձագետը։
Հետագայում Արցախի վերամիավորումը մայր հայրենիքի հետ վերահաստատվել է 1992 թվականի հուլիսի 8–ի Գերագույն խորհրդի որոշմամբ, որով գործադիրին արգելվում է ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ Արցախը կճանաչվի որպես Ադրբեջանի մաս։
Սողոմոնյանը հավելեց, որ վերոնշյալից ելնելով է օրերս մեկնարկել
«Ազատ Արցախ հայաքվե» նախաձեռնությունը, որի նպատակն է քրեականացնել ՀՀ–ի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող որևէ հայտարարություն, որևէ գործողություն։