https://arm.sputniknews.ru/20230525/firdusi-taghamasi-bnakichnern-azh-nakhagahin-en-nerkajacrel-steghtsvats-khndraharujc-vitshaky-60117258.html
Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն ԱԺ նախագահին են ներկայացրել ստեղծված խնդրահարույց վիճակը
Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն ԱԺ նախագահին են ներկայացրել ստեղծված խնդրահարույց վիճակը
Sputnik Արմենիա
Հանդիպումը կազմակերպվել է Ֆիրդուսի բնակիչների խնդրանքով: 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T14:55+0400
2023-05-25T14:55+0400
2023-05-25T14:57+0400
ալեն սիմոնյան
ֆիրդուսի
երևան
հանրային գերակա շահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60116489_0:83:800:534_1920x0_80_0_0_f4bb3adb1173ca20284116428504f979.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի 33-րդ թաղամասի (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծի պողոտայի) մի խումբ բնակիչներ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են իրենց բնակության տարածքում տիրող վիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։Նշենք, որ բնակիչները երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից:Նշվում է, որ որոշվել է քաղաքացիների հետ հետագա կապն իրականացնել ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի միջոցով։Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ,- խմբ.), գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։Այս տարվա հունվարի 13–ին Ֆիրդուսի թաղամասում հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրել էին պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Փորձագետները պետք է գնահատում իրականացնեին` ապահովելու դատարանի կատարողական թերթի կատարումը։ Տների և պահեստների սեփականատերերը թույլ չէին տալիս անշարժ գույքի գնահատող փորձագետին գնահատում իրականացնել, քանի որ չէին հավատում նրա օբյեկտիվությանը։Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասըՀավելենք, որ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:
ֆիրդուսի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60116489_73:0:785:534_1920x0_80_0_0_2eb3140e5ce8d67fff1d613bab951786.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, ֆիրդուսի, երևան, հանրային գերակա շահ
ալեն սիմոնյան, ֆիրդուսի, երևան, հանրային գերակա շահ
Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն ԱԺ նախագահին են ներկայացրել ստեղծված խնդրահարույց վիճակը
14:55 25.05.2023 (Թարմացված է: 14:57 25.05.2023) Հանդիպումը կազմակերպվել է Ֆիրդուսի բնակիչների խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երևանի 33-րդ թաղամասի (Խանջյան, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության նրբանցքի, Տիգրան Մեծի պողոտայի) մի խումբ բնակիչներ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են իրենց բնակության տարածքում տիրող վիճակը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ բնակիչները երեկ հանդիպում էին խնդրել ՀՀ ԱԺ նախագահից:
«Հանդիպմանը քաղաքացիները ներկայացրել են իրենց բնակության տարածքում տիրող խնդրահարույց վիճակը, մանրամասներ փոխանցել գերակա շահ համարվող բնակելի հատվածին առնչվող առկա դատական ակտերի վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ որոշվել է քաղաքացիների հետ հետագա կապն իրականացնել ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի միջոցով։
Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ,- խմբ.), գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։
Այս տարվա հունվարի 13–ին Ֆիրդուսի թաղամասում հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրել էին պահեստների և տների դռները` փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Փորձագետները պետք է գնահատում իրականացնեին` ապահովելու դատարանի կատարողական թերթի կատարումը։ Տների և պահեստների սեփականատերերը թույլ չէին տալիս անշարժ գույքի գնահատող փորձագետին գնահատում իրականացնել, քանի որ չէին հավատում նրա օբյեկտիվությանը։
Հավելենք, որ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ: