https://arm.sputniknews.ru/20230525/defvoltn-anspaseli-vra-hasav-ukrainan-pataskhan-e-talu-dvolari-hamar-60062801.html
Դեֆոլտն անսպասելի վրա հասավ․ Ուկրաինան պատասխան է տալու դոլարի համար
Դեֆոլտն անսպասելի վրա հասավ․ Ուկրաինան պատասխան է տալու դոլարի համար
Sputnik Արմենիա
ՌԻԱ Նովոստիի հեղինակը նշում է, որ ամերիկացիներն անպայման Ուկրաինային պատասխանատու կդարձնեն իրենց տնտեսական ճգնաժամի համար։ 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T23:59+0400
2023-05-25T23:59+0400
2023-05-25T23:59+0400
ամն
ուկրաինա
դոլար
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25962906_0:161:3071:1888_1920x0_80_0_0_86214cb04312f764af9675b5d9c716cd.jpg
Վիկտորյա ՆիկիֆորովաԱՄՆ-ում հանրապետականներն ու դեմոկրատները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ պետական պարտքի վերին շեմի հարցում։ Մի երկիր, որն անհասկանալի է, թե ինչու իրեն աշխարհի առաջին տնտեսությունն է անվանում, արդեն մեկ շաբաթ անց միանգամայն իրական դեֆոլտի առաջ է կանգնած լինելու։ Այս կապակցությամբ ամերիկացիներն իրենք իրենք հարց են տվել՝ արդյո՞ք պետք է շարունակեն հովանավորել Ուկրաինային։Ազդեցիկ Hill պարբերականի սյունակագիրը նշել է, որ «ուշացումները, որոնք առաջացել են պարտքի վերին շեմի փակուղային իրավիճակի և Ուկրաինայի առաջիկա հակահարձակման անորոշ հետևանքների պատճառով հետաձգել են ֆինանսավորման հաջորդ փուլի մասին լուրջ խոսակցությունները»:Դժվար չէ նկատել, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր մեծ տնտեսական ճգնաժամ մարդածին ծագում ունի: Դրա վրա աշխույժ և արագ հարստանում են մի քանի ընտանիքներ, կորպորացիաներ և բանկեր, մինչդեռ ամերիկացի հասարակ քաղաքացիները զանգվածաբար սնանկանում են, իսկ հետո դուրս են նետվում պատուհաններից։Բայց որպեսզի ԱՄՆ քաղաքացիները շատ չվրդովվեն, նրանք ամեն անգամ հորինում են մի բան, որը բացատրում է, թե ինչու են մարդիկ այս անգամ կորցրել տունը, աշխատանքը և կենսաթոշակային խնայողությունները: Շատ հաճախ դա պատերազմն է:2008-ի մեծ անկումը բացատրվում էր (բացի հիփոթեքային ճգնաժամից) Իրաքում և Աֆղանստանում պատերազմների վրա ԱՄՆ-ի ծախսերով։ 2000-ականների ճգնաժամը՝ Հարավսլավիայի ոչնչացման համար ավելորդ ծախսերով:Բայց այս տեսակի ամենահայտնի օրինակը Վիետնամի պատերազմն էր: Բանն այն է, որ 1970-ականների սկզբին ԱՄՆ-ը հերթական տնտեսական ճգնաժամն էր ապրում։ Գնաճ, պետական պարտքի աճ, դոլարի արժեզրկում, քաղաքացիների զանգվածային վրդովմունք։ Երկիրը տենդի մեջ ընկավ այնպես, որ նախագահ Նիքսոնը ստիպված եղավ հայտարարել, որ ամերիկյան դոլարն այլևս չի ապահովվում ոսկով։ Արևմուտքը բանկային ճգնաժամի մեջ է. ՌԴ-ն խաղաղ նավահանգիստ է դառնում տնտեսական փոթորկի մեջԱշխարհի ցանկացած նորմալ երկրի համար դա դեֆոլտ կնշանակեր, բայց հետո՝ 70-ականների սկզբին, աշխարհի առաջատար խաղացողները համաձայնեցինխաղի նոր կանոններին. դոլարըչափազանց հարմար էր միջազգային հաշվարկների համար։ Բայց նույնիսկ դոլարի արժեզրկումը չօգնեց. տնտեսական ճգնաժամից պետությունները դուրս եկան միայն80-ականներին։Ո՞ւմ կարելի էր մեղադրել 70-ականների դաժան անկման մեջ: Դե, իհարկե, Հարավային Վիետնամին: Հանկարծ պարզվեց, որ տեղի ղեկավարները, որոնք իրենց Վաշինգտոնի լավագույն ընկերներն էին համարում, բոլորը կոռուպցիոներեն։ Որ վիետնամական պատերազմի վրա անիմաստ գումար է ծախսվում։ ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվեց հովանավորել հարավային վիետնամցիներին, ամերիկացիները փախան Սայգոնից:Այսօրվա տնտեսական իրավիճակը ԱՄՆ-ում զգալիորեն ավելի վատ է, քան 1970-ականների սկզբին։ Գնաճը մեկուկես անգամ ավելի բարձր է, պետական պարտքը երեսուն անգամ աճել է։ Բացի այդ, կես դար առաջ ԱՄՆ-ն ուներ իր սեփական արտադրությունը, այդ ժամանակվանիցշատ հզորություններ դուրս են բերվել երկրից:Այնուամենայնիվ, Վիետնամի պատերազմը նույնպես բավականին էժան էր նստում ամերիկյան բյուջեի վրա: Տարեկան մի քանի միլիարդ՝ ամբողջ ռազմական բյուջեի հինգ տոկոսը: Թվում է, թե կոպեկներ են:Պարզապես Վիետնամը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Դրա մասին գրում էին, խոսում, ֆիլմեր նկարում, դուրս գալիս ցույցերի։ ԱՄՆ-ի վերնախավը, որն իր օգտին կազմակերպեց հերթական ճգնաժամը, շատ հեշտ Վիետնամական պատերազմի վրա գցեց և՛ գնաճը, և՛ գործազրկությունը, և՛ զանգվածային սնանկությունները, և՛ դոլարի արժեզրկումը։Այժմ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինան է։ Լրատվական գործակալությունները շունչները պահած հետևում են երկրի կանաչ շապիկով թոփ մենեջերի տեղաշարժերին։Հնարավոր է՝ Զելենսկին կարծում է, թե դա իր փառքի գագաթնակետն է։ Իրականում այդպես են զարդարում զոհաբերության կենդանուն նախքան կոկորդը կտրելը։ Ուկրաինայի «թոփ-մենեջերը» շունչ քաշելու ժամանակ է խնդրումԵթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի ամերիկացիներն անխուսափելիորեն Ուկրաինային պատասխանատու կնշանակեն իրենց տնտեսական ճգնաժամի համար։ Կպահանջեն և՛ պարտքերի վերադարձ, և՛ լենդ-լիզի վճար՝ այնէլ տոկոսներով։ Այնտեղ տասնամյակներով վճարելու բան կա, դա պարզից էլ պարզ է։Շատ ավելի հետաքրքիր բան կա՝ հիսուն տարի առաջ ամերիկացիները արժեզրկեցին դոլարը՝ անջատելով այն ոսկուց։ Իսկ այսօր դրա հետ ի՞նչ են անելու։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1e/25962906_169:0:2900:2048_1920x0_80_0_0_21e2ce0d116c56ba8855bb34c428f9a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ուկրաինա, դոլար, պատերազմ
ամն, ուկրաինա, դոլար, պատերազմ
Դեֆոլտն անսպասելի վրա հասավ․ Ուկրաինան պատասխան է տալու դոլարի համար
ՌԻԱ Նովոստիի հեղինակը նշում է, որ ամերիկացիներն անպայման Ուկրաինային պատասխանատու կդարձնեն իրենց տնտեսական ճգնաժամի համար։
ԱՄՆ-ում հանրապետականներն ու դեմոկրատները ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ պետական պարտքի վերին շեմի հարցում։ Մի երկիր, որն անհասկանալի է, թե ինչու իրեն աշխարհի առաջին տնտեսությունն է անվանում, արդեն մեկ շաբաթ անց միանգամայն իրական դեֆոլտի առաջ է կանգնած լինելու։ Այս կապակցությամբ ամերիկացիներն իրենք իրենք հարց են տվել՝ արդյո՞ք պետք է շարունակեն հովանավորել Ուկրաինային։
Ազդեցիկ Hill պարբերականի սյունակագիրը նշել է, որ «ուշացումները, որոնք առաջացել են պարտքի վերին շեմի փակուղային իրավիճակի և Ուկրաինայի առաջիկա հակահարձակման անորոշ հետևանքների պատճառով հետաձգել են ֆինանսավորման հաջորդ փուլի մասին լուրջ խոսակցությունները»:
Դժվար չէ նկատել, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր մեծ տնտեսական ճգնաժամ մարդածին ծագում ունի: Դրա վրա աշխույժ և արագ հարստանում են մի քանի ընտանիքներ, կորպորացիաներ և բանկեր, մինչդեռ ամերիկացի հասարակ քաղաքացիները զանգվածաբար սնանկանում են, իսկ հետո դուրս են նետվում պատուհաններից։
Դա շատ լավ երևաց 2008 թվականին, երբ Goldman Sachs-ի նման բանկերը պետբյուջեից հարյուրավոր միլիարդավոր դոլարներ էին ստանում՝ հաջողությամբ շտկելով իրենց հաշվեկշիռը սնանկացած հարկատուների հաշվին:
Բայց որպեսզի ԱՄՆ քաղաքացիները շատ չվրդովվեն, նրանք ամեն անգամ հորինում են մի բան, որը բացատրում է, թե ինչու են մարդիկ այս անգամ կորցրել տունը, աշխատանքը և կենսաթոշակային խնայողությունները: Շատ հաճախ դա պատերազմն է:
2008-ի մեծ անկումը բացատրվում էր (բացի հիփոթեքային ճգնաժամից) Իրաքում և Աֆղանստանում պատերազմների վրա ԱՄՆ-ի ծախսերով։ 2000-ականների ճգնաժամը՝ Հարավսլավիայի ոչնչացման համար ավելորդ ծախսերով:
Բայց այս տեսակի ամենահայտնի օրինակը Վիետնամի պատերազմն էր: Բանն այն է, որ 1970-ականների սկզբին ԱՄՆ-ը հերթական տնտեսական ճգնաժամն էր ապրում։ Գնաճ, պետական պարտքի աճ, դոլարի արժեզրկում, քաղաքացիների զանգվածային վրդովմունք։ Երկիրը տենդի մեջ ընկավ այնպես, որ նախագահ Նիքսոնը ստիպված եղավ հայտարարել, որ ամերիկյան դոլարն այլևս չի ապահովվում ոսկով։
Աշխարհի ցանկացած նորմալ երկրի համար դա դեֆոլտ կնշանակեր, բայց հետո՝ 70-ականների սկզբին, աշխարհի առաջատար խաղացողները համաձայնեցինխաղի նոր կանոններին. դոլարըչափազանց հարմար էր միջազգային հաշվարկների համար։ Բայց նույնիսկ դոլարի արժեզրկումը չօգնեց. տնտեսական ճգնաժամից պետությունները դուրս եկան միայն80-ականներին։
Ո՞ւմ կարելի էր մեղադրել 70-ականների դաժան անկման մեջ: Դե, իհարկե, Հարավային Վիետնամին: Հանկարծ պարզվեց, որ տեղի ղեկավարները, որոնք իրենց Վաշինգտոնի լավագույն ընկերներն էին համարում, բոլորը կոռուպցիոներեն։ Որ վիետնամական պատերազմի վրա անիմաստ գումար է ծախսվում։ ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվեց հովանավորել հարավային վիետնամցիներին, ամերիկացիները փախան Սայգոնից:
Այսօրվա տնտեսական իրավիճակը ԱՄՆ-ում զգալիորեն ավելի վատ է, քան 1970-ականների սկզբին։ Գնաճը մեկուկես անգամ ավելի բարձր է, պետական պարտքը երեսուն անգամ աճել է։ Բացի այդ, կես դար առաջ ԱՄՆ-ն ուներ իր սեփական արտադրությունը, այդ ժամանակվանիցշատ հզորություններ դուրս են բերվել երկրից:
Վաշինգտոնի համար ավելի հարմար բան չկա, քան տնտեսական բոլոր դժվարությունները, այդ թվում՝ պետական պարտքի գծով դեֆոլտը, գցել Ուկրաինայի վրա։ Այստեղ կարելի է իրավացիորեն առարկել. իսկ ի՞նչ կապ ունի ընդհանրապես Կիևը։ Չէ՞ որ Վաշինգտոնի ռեժիմի կողմից Ռուսաստանի հետ պատերազմի համար հատկացված տասնյակ միլիարդները մի քանի կաթիլ են ծովում։
Այնուամենայնիվ, Վիետնամի պատերազմը նույնպես բավականին էժան էր նստում ամերիկյան բյուջեի վրա: Տարեկան մի քանի միլիարդ՝ ամբողջ ռազմական բյուջեի հինգ տոկոսը: Թվում է, թե կոպեկներ են:
Պարզապես Վիետնամը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Դրա մասին գրում էին, խոսում, ֆիլմեր նկարում, դուրս գալիս ցույցերի։ ԱՄՆ-ի վերնախավը, որն իր օգտին կազմակերպեց հերթական ճգնաժամը, շատ հեշտ Վիետնամական պատերազմի վրա գցեց և՛ գնաճը, և՛ գործազրկությունը, և՛ զանգվածային սնանկությունները, և՛ դոլարի արժեզրկումը։
Այժմ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինան է։ Լրատվական գործակալությունները շունչները պահած հետևում են երկրի կանաչ շապիկով թոփ մենեջերի տեղաշարժերին։
Հնարավոր է՝ Զելենսկին կարծում է, թե դա իր փառքի գագաթնակետն է։ Իրականում այդպես են զարդարում զոհաբերության կենդանուն նախքան կոկորդը կտրելը։
Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի ամերիկացիներն անխուսափելիորեն Ուկրաինային պատասխանատու կնշանակեն իրենց տնտեսական ճգնաժամի համար։ Կպահանջեն և՛ պարտքերի վերադարձ, և՛ լենդ-լիզի վճար՝ այնէլ տոկոսներով։ Այնտեղ տասնամյակներով վճարելու բան կա, դա պարզից էլ պարզ է։
Շատ ավելի հետաքրքիր բան կա՝ հիսուն տարի առաջ ամերիկացիները արժեզրկեցին դոլարը՝ անջատելով այն ոսկուց։ Իսկ այսօր դրա հետ ի՞նչ են անելու։