00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի և Երևանի միջև պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ-ն
ՌԴ ԱԳՆ-ն - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
ՌԴ ԱԳՆ-ն
Բաժանորդագրվել
ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացները։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի և Բաքվի միջև հաշտության պայմանագիրը պետք է հենվի երկարաժամկետ, կայուն որոշումների վրա, ընդ որում՝ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և ինչպես են իրենք մտադիր կայուն խաղաղություն ապահովել: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:
Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին` նա նշել է, որ հաշվի առնելով այդ հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ չեն կարող մեկնաբանել բանակցային ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացին:
«Բաքուն ու Երևանն իրենք են որոշում, թե ինչն է համապատասխանում իրենց արմատական շահերին և թե ինչպես են մտադիր կայուն և հուսալի խաղաղություն ապահովել իրենց ժողովուրդների համար։ Ընդ որում, հասկանալի է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա»,-հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Նա հիշեցրել է, որ «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին»: «2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով առաջնորդների եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով», - հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինը վստահ է, որ «այս համատեղ աշխատանքը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համաձայնեցված եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրականացման համատեքստում»
«Դրանք ընկած են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմքում և ձևավորում են Բաքվի և Երևանի հաշտեցման «ճանապարհային քարտեզը»։ Այն ներառում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացման քայլեր»,-նշել է նա։
Վերադառնալով խաղաղության պայմանագրի թեմային՝ նա նշել է, որ ռուսական կողմն օգնում է կողմերին շփման կետեր գտնել, իրենց ձեռնտու ձևակերպումների և փոխզիջումների գնալ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհետև եռակողմ հանդիպում է սպասվում:
Երևանն ու Բաքուն անցած տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ ձեռնամուխ են եղել խաղաղության պայմանագրի քննարկմանը։ Այս տարվա փետրվարի սկզբին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ և ուսումնասիրում է դրանք:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մյունխենում փետրվարի 18-ին կայացած բանակցությունների արդյունքում Ալիևը հայտարարել էր, որ «գլխավոր հարցն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը պետք է կազմվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ անթույլատրելի է»: Ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային վարչական սահմաններում։ Մայիսի 22–ին Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որը պատրաստ է ճանաչել Երևանը, ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը:
Լրահոս
0