https://arm.sputniknews.ru/20230525/anhet-kvorats-zintsarajvoghneri-yntaniqnerin-dramakan-ajakcutjuny-kerkaradzgvi-evs-erku-amsvov-60098706.html
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցությունը կերկարաձգվի ևս երկու ամսով
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցությունը կերկարաձգվի ևս երկու ամսով
Sputnik Արմենիա
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ։ 25.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-25T12:05+0400
2023-05-25T12:05+0400
2023-05-25T12:05+0400
անհետ կորած
օգնություն
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1511/19/15111900_0:84:1600:984_1920x0_80_0_0_c3bd6275b1108a1284cc9756bab72c56.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ևս երկու ամիս անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության կտրամադրի։ Համապատասխան որոշումը կայացվեց այսօրվակառավարության նիստում։Ներկայացված նախագծով առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 33,6 մլն դրամ:Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:2023 թվականի ապրիլի 26–ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ կան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1511/19/15111900_89:0:1512:1067_1920x0_80_0_0_614a5e5ffc03601248196cb9bc57a107.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անհետ կորած, օգնություն, հհ կառավարություն
անհետ կորած, օգնություն, հհ կառավարություն
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցությունը կերկարաձգվի ևս երկու ամսով
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ևս երկու ամիս անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության կտրամադրի։ Համապատասխան որոշումը կայացվեց այսօրվակառավարության նիստում։
Ներկայացված նախագծով առաջարկվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունն ապահովելու համար ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 33,6 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ` ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մայիս և հունիս ամիսները ներառյալ:
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
2023 թվականի ապրիլի 26–ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 56 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ կան։