00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը ճանաչում է ՀՀ ինքնիշխանությունը․ Պուտինը՝ հաղորդակցությունների բացման մասին

© Sputnik / Илья ПиталевՎլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2023
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսքով` հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ոչ մի երկակի մեկնաբանություն հիմնավորված չէ։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Ադրբեջանն առանց որևէ տարբերակի ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունն այն տարածքի նկատմամբ, որով անցնելու են տրանսպորտային երթուղիները: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Պուտինն ընդգծել է, որ տրանսպորտային ուղղությունների, հաղորդակցությունների ապաշրջափակման՝ և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային ճանապարհների հնարավոր կառուցման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է:

«Պետք է ասել, որ ադրբեջանական կողմն էլ հաստատում է, որ այդ առումով ոչ մի փոփոխություն չունի։ Նրանք առանց որևէ տարբերակի ճանաչում են Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը։ Եվ ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանություններն այն ամենի վերաբերյալ, ինչը կապված է տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, որևէ հիմք չունեն»,– ասել է նա։

Պուտինը վստահեցրել է, որ ՌԴ դիրքորոշումը չի փոխվել նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ։
«Դուք գիտեք, որ թե՛ մեր հայ բարեկամների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ այդ դիրքորոշումն ենք ունեցել և հիմա էլ ունենք։ Ամեն ինչ պետք է լինի մեր այդ եռակողմ հայտարարության տառին ու ոգուն համապատասխան»,– ասել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք` այսօր Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Մոսկվայում նաև Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ քննարկում է նախատեսված։
Փաշինյան VS Ալիև. Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների «մենամարտը» ԵԱՏՄ նիստում
Լրահոս
0