00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գնտվում․Գալստանյան
17:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշավոր լավատեսության հիմք են տալիս․ Միրզոյանը` եռակողմ բանակցությունների մասին

© Sputnik / Aram NersesyanԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2023
Բաժանորդագրվել
Ըստ նախարարի՝ դեռ կան այնպիսի հոդվածներ, որոնց շուրջ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին զգուշավոր լավատեսության հիմք են տալիս։ Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին։
Նա հիշեցրեց, որ մինչ Վաշինգտոնում կայացած բանակցություններն արդեն մի քանի հոդվածի շուրջ պայմանավորվածություններ հնարավոր է եղել ձեռք բերել, իսկ այնտեղ արդեն 2 հոդված ևս ավելացել է։
Ըստ նախարարի՝ դեռ կան այնպիսի հոդվածներ, որոնց շուրջ կողմերը բավականին հեռու են համաձայնության գալուց։
«Ինձ այդ բանակցությունները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս, սակայն սա շատ սուբյեկտիվ պնդում է, գոնե այն վերապահումով, որ երկրորդ կողմը դեռ պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի որևէ պայմանավորվածություն ամբողջանա և դառնա փոխըմբռնում»,- նշեց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի հանգամանլից, միմյանց հասկանալու քննարկումներ։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ եռակողմ` հանդիպում եղավ Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Լրահոս
0