https://arm.sputniknews.ru/20230524/ukrainaji-zu-glkhavvor-hramanatary-stacats-vnasvatsqneric-hetvo-chi-karvoghana-tsarajel-aghbjur-60063355.html
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը ստացած վնասվածքներից հետո չի կարողանա ծառայել․ աղբյուր
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը ստացած վնասվածքներից հետո չի կարողանա ծառայել․ աղբյուր
Sputnik Արմենիա
Գլխավոր հրամանատարի վիճակը վատթարացել է ուղեկցող հիվանդության՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի պատճառով։ 24.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-24T16:50+0400
2023-05-24T16:50+0400
2023-05-24T16:51+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60061465_0:0:1600:901_1920x0_80_0_0_1f9e460f7400084ea5071e7506381774.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ռուսական հրթիռային հարվածի հետևանքով ստացած վիրավորումի պատճառով չի կարողանա շարունակել ծառայությունը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ռուսական ուժային ենթակառուցվածքների ներկայացուցիչը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈւ-ում սեփական աղբյուրը։Նրա խոսքով՝ Զալուժնին փակ գանգուղեղային և բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել մայիսի սկզբին, Խերսոնի Պոսադ-Պոկրովսկոյե գյուղի մոտակայքում հրթիռային հարվածների հետևանքով։ Կիևի զինվորական հոսպիտալում նրան գանգուղեղային տրեպանացիա են արել։Որոշ ժամանակ է` Զալուժնին դադարել էր հանրության առաջ հայտնվել Ուկրաինայում մի շարք ռազմական օբյեկտների ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ի հասցրած հարվածների շարքից հետո։ Ինչպես մայիսի 21-ին «Ջոկեր ԴԺՀ» հաքերային խմբի ներկայացուցիչը՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի իր աղբյուրներին ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Զալուժնին մի քանի բարդ վիրահատության է ենթարկվել և առողջական վիճակի պատճառով կարող է հեռանալ պաշտոնից: Զալուժնիի Telegram-ալիքում մայիսի 23-ին գրառում է հայտնվել, որում ասվում է, որ նա հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար և Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլիի հետ: Ընդ որում՝ ոչ մի լուսանկար կամ տեսանյութ չի ներկայացվել։Զալուժնիի վիճակի և գտնվելու վայրի մասին առաջին հարցերն առաջացել են այն բանից հետո, երբ մայիսի 10-ին ՆԱՏՕ-ից հայտնել են, որ նա տեղեկացրել է, որ դաշինքի ռազմական կոմիտեի անդամների առջև չի կարող ելույթ ունենալ նույնիսկ տեսակապի միջոցով:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60061465_163:0:1586:1067_1920x0_80_0_0_aa71f956e700e16123524365df5716af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը ստացած վնասվածքներից հետո չի կարողանա ծառայել․ աղբյուր
16:50 24.05.2023 (Թարմացված է: 16:51 24.05.2023) Գլխավոր հրամանատարի վիճակը վատթարացել է ուղեկցող հիվանդության՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ռուսական հրթիռային հարվածի հետևանքով ստացած վիրավորումի պատճառով չի կարողանա շարունակել ծառայությունը։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել է ռուսական ուժային ենթակառուցվածքների ներկայացուցիչը՝ վկայակոչելով Ուկրաինայի ԶՈւ-ում սեփական աղբյուրը։
Նրա խոսքով՝ Զալուժնին փակ գանգուղեղային և բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել մայիսի սկզբին, Խերսոնի Պոսադ-Պոկրովսկոյե գյուղի մոտակայքում հրթիռային հարվածների հետևանքով։ Կիևի զինվորական հոսպիտալում նրան գանգուղեղային տրեպանացիա են արել։
Բանախոսը նշել է, որ գլխավոր հրամանատարի վիճակը բարդացել է, քանի որ նա երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունի։ «Իրավիճակն այսպիսին է` կապրի, բայց իր աշխատանքը չի կարողանակատարել»,- հավելել էնա։
Որոշ ժամանակ է` Զալուժնին դադարել էր հանրության առաջ հայտնվել Ուկրաինայում մի շարք ռազմական օբյեկտների ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ի հասցրած հարվածների շարքից հետո։ Ինչպես մայիսի 21-ին «Ջոկեր ԴԺՀ» հաքերային խմբի ներկայացուցիչը՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի իր աղբյուրներին ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Զալուժնին մի քանի բարդ վիրահատության է ենթարկվել և առողջական վիճակի պատճառով կարող է հեռանալ պաշտոնից: Զալուժնիի Telegram-ալիքում մայիսի 23-ին գրառում է հայտնվել, որում ասվում է, որ նա հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար և Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլիի հետ: Ընդ որում՝ ոչ մի լուսանկար կամ տեսանյութ չի ներկայացվել։
Զալուժնիի վիճակի և գտնվելու վայրի մասին առաջին հարցերն առաջացել են այն բանից հետո, երբ մայիսի 10-ին ՆԱՏՕ-ից հայտնել են, որ նա տեղեկացրել է, որ դաշինքի ռազմական կոմիտեի անդամների առջև չի կարող ելույթ ունենալ նույնիսկ տեսակապի միջոցով: